Բարի գալուստ իմ ինտերնետային կայքէջ: Այստեղ Ձեր ուշադրությանն են ներկայացվելու արդիական քաղաքական տեսակետներ, բազմաթիվ նյութեր ու հոդվածներ: Հրավիրում եմ Ձեզ ակտիվորեն մասնակցելու քննարկումներին, արտահայտելու Ձեր կարծիքներն ու համագործակցելու ինձ հետ:
Ինձ մտահոգում է իմ երկրի ապագան: Հայաստանում բնակվող շատ մարդկանց ևս, որոնք գոհ չեն իրենց այսօրվա կարգավիճակից, կատարյալ չեն համարում մեր կառավարման համակարգը, բավարար չեն գնահատում մեր սոցիալ-տնտեսական վիճակը, անտարբեր չեն իրավական խնդիրների հանդեպ և այլն: Ես ցանկանում եմ մասնակցել իմ երկրի "բարենորոգման" գործին, փոխել այն, զարգացնել ու հզորացնել և չեմ ցանկանում սպասել մինչև հաջողությունը երկնքից կընկնի մեզ վրա: Գտնում եմ, որ հարկավոր է գործել, միավորվել մտահոգ ու ոչ անտարբեր մարդկանցով, իսկ դրա առաջին քայլերից մեկը այս կայքէջի ստեղծումն է, որպես բաց համագործակցության հարթակ ու միավորվելու ևս մեկ հնարավորություն:
Միշտ պատրաստ եմ լսել Ձեր բոլոր առաջարկներն ու նկատառումները, ինքս կիսվել Հայաստանի քաղաքական և տնտեսական խնդիրների վերաբերյալ իմ պատկերացումներով: Իհարկե, ժամանակի ընթացքում կայքում կլինեն ավելի շատ օգտակար տեղեկություններ ու բազմազան նյութեր, որոնք պիտանի կդառնան ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու քաղաքական գործիչներին, քաղաքագետներին ու փորձագետներին: Կարճ ասած, այս կայքը նախատեսված է քաղաքականությամբ զբաղվող կամ հետաքրքրվող բոլոր մարդկանց և, իհարկե, իմ այն համախոհների համար, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ներկայի և ապագայի նկատմամբ:
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Մեխելու եմ իշխանությունների ճակատին. Տ. Ուրիխանյան