Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Հեղինակային հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի հեղինակային հոդվածներ Կոալիցիա
Նավթ - 2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Առողջապահական համակարգի խնդիրները
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2015 թվականի ավարտին
Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար
Ոչիշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Колесо истории
Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը
Донецкая республика - недостающее звено Евразийского Союза
Այսպես երկար շարունակվել չի կարող...
Евразийский союз – назад в будущее
Եվրասիական ինտեգրացիա. պրագմատիզմ և իրողություններ
Плацдарм преткновения
Откуда начнется 3-ая Мировая война?
Ընդդիմափոխություն
Ապօրինություններ
Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:
Հեղափոխություն Հայաստանում կլինի
Առայժմ գերակա է տգիտությունը
Необходимо формирование качественно нового формата взаимоотношений между Арменией и Россией.

Ապօրինություններ 2008թ.

  Փաստորեն հանրապետության նախագահն ի լուր աշխարհի հայտարարում է բարեփոխումների, ապօրինության հետ պայքարի մասին, մատնանշում է կոնկրետ ոլորտներ, տալիս հանձնարարականներ, բայց շատերին դա, կարծես թե, առանձնապես չի հուզում: Համենայնդեպս անցյալի այլանդակ սովորույթները մեկ կամ երկու հրամանով չեն վերանում, և, նույնիսկ ողջ խստության պարագայում, միջին օղակներում հայտնվում են մարդիկ ում արած մանր-մունր չարությունները վարկաբեկում են թե´ ոլորտի պատասխանատուներին և թե´, հատկապես երկրի ղեկավարությանը:

  Չես հասկանում՝ ինչ պատճառով, երեւի թե բնակչության կյանքը հեշտացնելու համար, Երեւանի Սայաթ-Նովա եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում` Սայաթ-Նովայի հատվածում կառուցվել են երթեւեկելի մասից դեպի մայթ ներս ընկնող հատուկ կայանատեղիներ:

  Հենց այդ կայանատեղիներում են արդեն երկար տարիներ կանգնեցնում իրենց ավտոմեքենաները երևանցիները ու մանավանդ հարակից՝ Սայաթ-Նովա 116 շենքի բնակիչները: Այդ շենքում է գտնվում նաեւ Հայաստանի Առաջադիմական կուսակցության կենտրոնական գրասենյակը, ուր յուրաքանչյուր օր աշխատանքի են գալիս կուսակցության աշխատակազմն ու բազմաթիվ ակտիվիստներ։ Վերջիններիցս մեկն էլ ս.թ. օգոստոսի 21-ին նկատեց, որ վերը նշված օրինական կայանատեղիում կանգնեցված մեքենաների պետհամարանիշերը հանված են, իսկ դիմապակու վրա փակցված են ինչ-որ անհասկանալի կտրոններ, որոնց վրա առկա էր վարորդի ՃՈ բաժին ներկայանալու մասին պահանջի գրառումը: Այդ թվում` համարազրկվել էր նաեւ ՀԱԿ նախագահին պատկանող ավտոմեքենան:

  Երբ զանգահարեցինք ՃՈ Երեւանի բաժին եւ հայտնեցինք, որ նշված վայրում ապօրինաբար հանվել են մեքենաների պետհամարանիշեր, անմիջապես ժամանեց այդ գործողությունն իրականացրած 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ լեյտենանտ Սարգսյանը: Իրեն փորձեցինք բացատրել, որ, նախ եւ առաջ, գոյություն չունի այնպիսի իրավական ակտ, ըստ որի ճանապարհային ոստիկանը իրավունք ունի որեւէ դեպքում հանել որեւէ մեքենայի պետհամարանիշերը:

   Երկրորդ՝ «Ճանապարհային երթեւեկության կանոնների» գիրքը պարզեցինք լեյտենանտ Սարգսյանին, խնդրելով, որ նա ցույց տա, թե օրենքի ո՞ր խախտման համար է տուգանում այդ ավտոմեքենաների վարորդներին:

  Ճանապարհային ոստիկանը ոչինչ չէր կարողանում բացատրել, որից հետո օրենսգրքում գտավ 55 կետը եւ, համարելով, որ այն իրեն «կօգնի», մատնացույց արեց այդ կետը։ Դրա բովանդակության համաձայն, խախտում է համարվում, եթե ավտոմեքենան շեղ կերպով կայանված է երթեւեկելի մասում: Ի՞նչ կապ ունի այս ամենը մայթի մեջ ընկնող, հատուկ կառուցված կայանատեղիի հետ, լեյտենանտ Սարգսյանը բացատրել չկարողացավ եւ փոխարենը կանչեց դասակի հրամանատարներին, որոնք ժամանեցին նշված վայր, ուր աստիճանաբար հավաքվում էին ապօրինության «զոհերն»:

  Ժամանած ոստիկանները համաձայնեցին մեզ հետ ու կապվեցին ավելի «վերեւների» հետ, եւ ժամանեց ՀՀ ՃՈ պետի տեղակալ` գնդապետ Լ.Մելքումյանը: Պարզվեց, որ հենց իր հրամանն է եղել: Գնդապետը, անցնելով Սայաթ-Նովայով, նկատել է մի քանի «ոչինչ չասող» պետհամարանիշերով մեքենա եւ որոշել մի փոքր ավելացնել պետբյուջեն: Երեսուն րոպեից ավել ՃՈ պետի տեղակալը պնդում էր, թե իրեն չի հետաքրքրում օրենքում գրվածը եւ իրենք համարում են, որ այդ ավտոմեքենաները սխալ են կանգնեցված:

  Ավելացնեմ, որ ոստիկանների հետ բանակցությունների ընթացքում տրանսպորտային միջոցների կանգառի տարածքում ճանապարհային ոստիկանների քթի տակ, կոպտորեն խախտելով կանոնները, կանգնեց մի բարձրաստիճան պաշտոնյայի, (որի մասին կխոսենք հետագայում) ծառայողական ավտոմեքենան: Գործընկերներս ամեն կերպ փորձեցին ՃՈ աշխատակիցներից պարզել, թե ինչո՞ւ չեն տուգանում այդ մեքենայի վարորդին, ինչին նրանք ոչինչ չէին պատասխանում: Ստիպված, ՀԱԿ լրատվական ծառայության աշխատակիցը տեսանկարահանեց իրավիճակը՝ խախտում կատարող մեքենան, թերացող ոստիկաններին և անարդարությունից «խեղտվող» սովորական քաղաքացիներին:

  Հավելեմ, որ այս մասին անձամբ գրավոր ծանուցել եմ ՀՀ ոստիկանապետ Ա.Սարգսյանին, որն էլ գրությունը մակագրել է ճանապարհային ոստիկանությանը, իսկ վերջինս մինչ օրս չի բարեհաճում իրավիճակի մասին պարզաբանման պահանջին գրավոր պատասխանել:

  Իսկ հիմա տուժածների, երեւանցիների ու առհասարակ հայաստանցիների անունից ուզում եմ հարց հղել հանրապետության նախագահին, վարչապետին, ոստիկանապետին ու ճանապարհային ոստիկանության պետին։ Փաստորեն ինչ-որ միջին չինովնիկ կարող է չկատարե՞լ ձեր հրահանգները, նույնիսկ եթե դրանք հնչում են բազմիցս, բազմաթիվ հեռուստաեթերներում: Ինչո՞ւ են նման մարդիկ մանր-մունր ապօրինություններով ու, հատկապես անարդարությամբ, կոտրում այն ոգեւորությունը, որն արթնանում է քաղաքացիների մեջ երկրի ներկայիս ղեկավարության բռնած նոր կուրսի, նոր կարգերի ու բարեփոխումների կապակցությամբ:

  Կարծում եմ, հենց այդպիսիների կողմից դրսեւորված անարդարությունն է շատ դեպքերում շարքային քաղաքացիների շրջանում առաջացնում դժգոհության ու բողոքի զգացում:

"Հայոց Աշխարհ" օրաթերթ. Օգոստոս 2008թ.


սպասեք...