Member of Political Council of the Party Prosperous Armenia

Author's articles

Авторские статьи Тиграна Уриханяна Կոալիցիա
Նավթ - 2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Առողջապահական համակարգի խնդիրները
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2015 թվականի ավարտին
Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար
Ոչիշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Евразийский союз – назад в будущее
Евразийская интеграция: прагматизм и реалии
Плацдарм преткновения
Откуда начнется 3-ая Мировая война?
Ընդդիմափոխություն
Ապօրինություններ
Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:
Հեղափոխություն Հայաստանում կլինի
Առայժմ գերակա է տգիտությունը
Необходимо формирование качественно нового формата взаимоотношений между Арменией и Россией.

Ընդդիմափոխություն 2008

  Այս օրերին մեր երկիրը վերապրում է լուրջ քաղաքական ճգնաժամ, որի հիմնական պատճառը, գոնե այս պահի դրությամբ, թռիչքային փոփոխությունների ակնկալիք ունեցող, տարատեսակ խնդիրների շուրջ անարդարության հետ առնչված ու ընտրությունների արդյունքներով չբավարարված զանգվածներն են: Արմատական ընդդիմության մերժողական և չափազանց կոշտ դիրքորոշումներն այս օրերին համեմվում են հենց հունիսի 20-ին արգելված հանրահավաք կազմակերպելով, առանձին գործիչների հրապարակային ծայրահեղ հռետորիկայով և արևմտյան ուժերի հետ, մեղմ ասած, սերտ համագործակցությամբ: Իշխանությունները իբր փորձեր են անում երկխոսության հարթակներ ապահովելու համար: Երկրի ղեկավարը գնում է հրապարակային քայլերի, որոնց արդյունքը, կարծես թե, պիտի բերի հասարակական հավանության, պետք է առաջացնի վստահություն ու նաև ժողովրդական աջակցություն: Սակայն, իշխանության միջին էշելոններում տիրող իրավիճակը ամենևին էլ չի նպաստում դրան: Մինչև նախագահը փորձում է սաստել, ասենք, մաքսայինի աշխատողներին, սոցիալական ապահովության համակարգում շարունակում են տեսուչները փարոսից ‹փայ› պահել: Մինչև վարչապետը գյուղական դպրոցի տարրական դասարանների դասատուի ոճով կառավարության անդամներին բացատրում է աշխատանքից չուշանալու կարևորությունը, ասենք, օրինակի համար, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը զբաղված է թուղթ մրելով, իսկ ՊՈԱԿ-ները սուրճ խմելով: Մինչդեռ ամբողջ աշխարհը ցնցվեց երկրաշարժների երթուղուց, որն անցավ Չինաստանից մինչև Հունաստան, այդ թվում նաև Հայաստանի մոտակայքով: Նախագահի հետ հանդիպումից հետո պետավտոտեսուչները տարվել են տուգանելու մոլուծքով, իսկ երթուղային տաքսիների ուղևորները քիչ է մնում կտուրին նստեն ու դրսից կախ ընկնեն: Ի՞նչն է պատճառը, որ մի ոլորտի պատասխանատուները, թքաց ունենալով մյուս ոլորտներում բարեփոխումներ կատարելու փորձերի վրա, շարունակում են կարծրացած ու հասարակական մտածողության մեջ խորը արմատներ գցած մակաբույծական գործելակերպը: Ինչու՞ է ոչ կոմպետենտ, շատ ժամանակ, սեփական քթից հեռու չտեսնող, անբարեխիղճ չինովնիկների պատճառով օրըստօրե ավելանում դժգոհ քաղաքացիների թիվը: Մի՞թե պարտադիր է, որպեսզի ՀՀ նախագահը գնա Երևանի յուրաքանչյուր համատիրություն ու հրահանգի այլևս տեղեկանքի համար ‹մաղարիչ› չվերցնել:

  Ցավով պետք է նշել` առնվազն երկու, երեք սերունդ կփոխվի, այն էլ փոփոխված մտածողությամբ, նոր, երևի, կարող է որոշակի տեղաշարժ լինել: Առայժմ բարեխիղճ աշխատել կարելի է միմիայն այն դեպքում, երբ ղեկավարությունն է զայրանում, իսկ թե ‹շեֆի› կամքն ու համբերությունը արդյո՞ք կհերիքեն բացառապես բոլոր օղակներով անցնելու, ամենուրեք սանձերը քաշելու և սաստելու համար: Եվ ո՞րքան կտևի այդ արշավի ազդեցությունը: Չէ՞ որ, մի առ ժամանակ անց, արտաքին աշխարհի, մասնավորապես Եվրոխորհրդի, Հայաստանի կողմն ուղղված հայացքը կմեղմանա, ներսում էլ կրքերը աստիճանաբար կմարեն, և իշխանությունը պահելու համար այլևս այնքան էլ անհրաժեշտ չի լինի կտրուկ քայլերի գնալով թռիչքային բարեփոխումներ անել: Տարբեր իշխանական օղակներում դժգոհություն առաջացնելով` արգելել ամենաթողությունն ու պատժել մեղավորներին, հավասարեցնել բոլորին օրենքի առջև ու լավ երևալ հասարակության աչքին: Առավել ևս այդ աստիճանի օրհասական չի լինի սոցիալական ռեֆորմների սուր կարիքը:

  Եթե մեր երկրում ընդդիմությունը չբարձրացնի կոնկրետ խնդիրներ, տարբեր ոլորտներին առնչվող ու հրատապ լուծումներ պահանջող հարցեր, և եթե դրա հետևից չգնան զանգվածները, գոնե խնդրով շահագրգիռ հատվածները, իշխանությունների ինքնակատարելագործման ընթացքը երբևէ չի կարող ունենալ երկար տևողություն ու չի ունենա ապագա:

  Համաձայնե՛ք, բավական էր, որ ընդդիմությունը կառավարության առաջ քաշեր, ասենք հակակարկտային կայանների ներկրման պայմանագիրը կատարելու պայմանը, որն ի դեպ, խախտվել է հայաստանյան կողմի պատճառով և, վստահ եղեք, այն անմիջապես կիրականացվեր, և կլուծվեր ողջ երկրի համար առաջնային նշանակություն ունեցող մի մեծ հարց: Պատկերացրեք թե ի՞նչ կլիներ, եթե ընդդիմությունը առաջ քաշեր ոչ թե իշխանափոխության հարցը, այլ օրինակ, ավանդների հատուցման: Թվում է, որ ընդդիմությունն այսօր ի վիճակի է իշխանություններին դրդելու ցանկացած խնդրի լուծմանը, բացի, իհարկե, իշխանափոխությունից: Սակայն, ցավոք սրտի, դա միակ պահանջն է, որով, հատկապես արմատականները հանդես են գալիս:

  Ստեղծված իրավիճակում մեզ անհրաժեշտ է այնպիսի ընդդիմություն, որը մշտապես նստած իշխանությունների ‹շնչին›, կստիպի վերջիններիս աշխատել ավելի ու ավելի արդյունավետ: Ժողովուրդն էլ տեսնելով կոնկրետ խնդիրների լուծում ավելի մեծ խանդավառությամբ կսատարի ընդդիմությանը հանրային շահի համար պայքարելու գործում, ինչն էլ իր հերթին չի կարող չանդրադառնալ հերթական ընտրությունների վրա: Ահա՛ և իշխանափոխության մի բանաձև: Ցանկացած այլ պարագայում, հատկապես դրսի ուժերի ուղորդման դեպքում վերնախավային ցիրկուլյացիան որևէ արդյունքի ու մանավանդ արագ լուծումների բերել չի կարող:

  Մեզ հարկավոր է ազնիվ ընդդիմություն, որը կառաջնորդի ժողովրդական շարժումները ոչ թե հարյուր հազարավոր արժեք ունեցող ավտոմեքենաների պատուհաններից, այլ իր մաշկի վրա զգացած կլինի մետրոյով երթևեկելու ու տասներեք հազար դրամ թոշակ ստանալու հետևանքները:

  Մեզ հարկավոր է ընդդիմություն, որն առայժմ երկիր չի ղեկավարել ու չի թողել ցավոտ հիշողություններ: Նո՛ր ուժ, նո՛ր ոճ, նո՛ր միտք, նո՛ր ձևաչափ, որն իշխանության կհասնի աշխատանքային աստիճանով բարձրանալու արդյունքում, արդար կերպով:

  Մեզ հարկավոր է ընդդիմափոխություն: Եվ դա հարկավոր է անել մինչև այն պահը, երբ ‹շեֆի› համբերությունը կհատի, կամ Եվրոպային էլ ոչինչ ցույց տալու կարիք չի լինի: Մեզ պետք է ընդդիմափոխություն . . .

"Hraparak" newspaper 20.06.2008


սպասեք...