Member of Political Council of the Party Prosperous Armenia

Կոալիցիան չէր կարող հավերժ լինել. այն ժամանակավոր բնույթ է կրում

Կոալիցիան չէր կարող հավերժ լինել. այն ժամանակավոր բնույթ է կրումԿոալիցիան չէր կարող հավերժ լինել. այն ժամանակավոր բնույթ է կրում: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ գտած պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:

«ԲՀԿ-ն այլընտրանք է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ կոալիցիոն»,- նշեց նա` անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի երեկ հայտնած այն մտքին, թե կոալիցիան ձևական բնույթ է կրում:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ԲՀԿ պատգամավորության թեկնածու Վահան Բաբայանը իր հերթին նկատեց, որ կոալիցիա այլևս չկա, քանի որ նախընտրական քարոզարշավն է սկսվում և այս ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն խոսում է բացառապես իր ծրագրերի մասին: Բաբայանը չցանկացավ ավելի մանրամասն անդրադառնալ Օսկանյանի հայտնած մտքին`ընդգծելով միայն,որ ԲՀԿ-ն պետք ձգտի ժողովրդի տված վստահության քվեներով մուտք գործել ԱԺ:

www.1in.am 31.03.2012


Tigran Urikhanyan Forum

սպասեք...