Member of Political Council of the Party Prosperous Armenia

ԲՀԿ ցուցակը որակապես տարբերվում է մյուս քաղաքական ուժերի ցուցակներից

ԲՀԿ ցուցակը որակապես տարբերվում է մյուս քաղաքական ուժերի ցուցակներից   Որոշ մարդիկ չեն ցանկանում, որ խորհրդարանում լավ կրթություն ստացած և աշխատելու պատրաստ մարդիկ հայտնվեն. հենց սրանով էլ պայմանավորված են մամուլում շրջանառվող այն կեղծ լուրերը, որ ԲՀԿ պատգամավորության թեկնածուներ Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը շուտով ինքնաբացարկ են հայտարարելու: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:

  «Մեր ինքնաբացարկի մասին կեղծ լուրերը որոշակի շրջանակներում տեղավորվող, ուղղորդված խոսակցություններ են: Որոշ մարդիկ նման ապատեղեկատվություն տարածում են անձնական նախանձախնդրությունից, հավակնություններից ու խանդից դրդված»,- նշեց նա:

  Ասուլիսի մյուս բանախոս Վահան Բաբայանն էլ հավելեց, որ ցավում է մամուլում տեղ գտած, իրենց ինքնաբացարկի մասին թյուր տեղեկությունների համար: «Սրանք իրականությանը բացարձակապես չհամապատասխանող լուրեր են»,- ասաց նա:

  Անդրադառնալով ԲՀԿ նախընտրական ցուցակին՝ Ուրիխանյանը նշեց, որ այն որակապես տարբերվում է մնացած բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակներից: «Հակառակը պնդող ցանկացած մարդու՝ անկախ կրթական մակարդակից ու տարիքից, հրավիրում եմ ինձ հետ բանավեճի»,- ընդգծեց պատգամավորության թեկնածուն՝ միաժամանակ տեղեկացնելով, որ առաջիկայում ԲՀԿ-ն կկազմակերպի և՛ հանրահավաքներ, և՛ ընտրողների հետ զանգվածային հանդիպումներ, ընդ որում՝ ոչ միայն Երևանում:

  Բաբայանն էլ, իր հերթին, նկատեց, որ ԲՀԿ-ն բացառիկ վարկանիշ ունի, ինչն էլ կերևա մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրը:

  Ասուլիսի վերջում Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ոչ ոքի վրա երբևիցե ցեխ չի շպրտել և նման մարտավարության չի գնալու նաև առաջիկա ընտրությունների ժամանակ:

www.1in.am 31.03.2012


Tigran Urikhanyan Forum

սպասեք...