Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Հեղինակային հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի հեղինակային հոդվածներ Կոալիցիա
Նավթ - 2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Առողջապահական համակարգի խնդիրները
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2015 թվականի ավարտին
Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար
Ոչիշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Колесо истории
Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը
Донецкая республика - недостающее звено Евразийского Союза
Այսպես երկար շարունակվել չի կարող...
Евразийский союз – назад в будущее
Եվրասիական ինտեգրացիա. պրագմատիզմ և իրողություններ
Плацдарм преткновения
Откуда начнется 3-ая Мировая война?
Ընդդիմափոխություն
Ապօրինություններ
Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:
Հեղափոխություն Հայաստանում կլինի
Առայժմ գերակա է տգիտությունը
Необходимо формирование качественно нового формата взаимоотношений между Арменией и Россией.

Առողջապահական համակարգի խնդիրները2016թ.

  Այս օրերին, երբ երկրում առկա անհամրելի պրոբլեմներին գումարվեց H1N1 վարակն ու մյուս հարցերը կարծես թե ժամանակավոր անցան երկրորդ պլան, առավել քան երբևէ ակնառու կերպով երևաց Հայաստանում առողջապահական համակարգի թափթփվածությունը: Ինչ խոսք, այդպես կարելի է բնութագրել մեր երկրում շատ ոլորտներ, բայց առողջապահական համակարգը արդեն աբսուրդից էլ այն կողմ է անցել:

  Հայտնի է, որ կան պետական պատվերի շրջանակներում կատարվող վիրահատություններ, որոնց արժեքը հիվանդի համար, նույնիսկ չհաշված պետության կողմից վճարվող համավճարը, ավելի բարձր է, քան առավել բարեկարգ ու որակյալ ծառայություն մատուցող մասնավոր բժշկական կենտրոններում առանց համավճարի: Գաղտնիք չէ, որ դեղամիջոցներն ու այլ պարագաները պետական հիվանդանոցներում կամ ոչ լիարժեք են տրամադրվում, կամ այնպիսի որակի, որ մարդիկ վախենում են օգտագործել դրանք: Առողջապահական առաջնային օղակները`պոլիկլինիկաները տրամադրում են անցյալ դարի մակարդակի ծառայություններ, եթե առհասարակ տրամադրում են: Օգտագործվում են 70-ականների սարքավորումներ, կամ էլ ավելի հին, դիագնոստիկ մեթոդաբանությունը երբեմն ծիծաղ, իսկ ավելի հաճախ լաց է առաջացնում: Բժիշկները չեն արդիականացնում իրենց գիտելիքները, չեն որակավորվում համաշխարհային ստանդարտներին համապատասխան, չեն տիրապետում նորարարությունների, որոշ, շատ չնչին բացառություններով հանդերձ: Մասնավոր հաստատություններում ծառայությունները չափազանց թանկ են և միջին վիճակագրական հայաստանցուն անհասանելի: Իրականության մեջ նույնիսկ պետական հիվանդանոցներում են դրանք, մեղմ ասած, ոչ բոլորի համար հասանելի, չհաշված այն հանգամանքը, որ բազմաթիվ հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ այն աստիճանի հակասանիտարական, անմխիթար ու ոչ բարվոք վիճակում են, որ ուղղակի արժանապատվության հարց են բարձրացնում: Դեղերի ներմուծումն ու վաճառքը շատ չկարգավորված վիճակում է: Անհրաժեշտ պահին ապշեցուցիչ կերպով թանկանում կամ անհետանում են այն դեղերը, որոնց պահանջարկն աճել է, իսկ գերիշխող դիրք զբաղեցնող դեղատնային ցանցերը վաճառում են անօգուտ, ժամկետանց, իսկ երբեմն էլ վնասակար դեղեր: Որոշ անտաղանդ ու ապաշնորհ բժիշկներ զբաղված են զուտ բիզնեսով, նշանակելով բացառապես այն դեղերը կամ բիոհավելումները, որոնցից ֆիրմաները նրանց տոկոսներ են հատկացնում, իսկ վիրաբույժները պատրաստ են կտրել անկախ ուղիղ ցուցումից գումար ստանալու համար: Անշուշտ պետք է նշել, որ բժիշկների ու այլ բուժաշխատողների աշխատավարձի չափը երկրում առկա ամենալուրջ խնդիրներից մեկն է, և պահանջել մասնագետներից լուրջ պատասխանատվություն այս պարագայում ևս հեշտ չէ:

  Թող որևէ մեկը հակադարձի ու ասի, որ վերը նկարագրված վիճակը առկա չէ, կամ չափազանցված է: Այդպիսի պնդում անողին կարելի է առաջարկել, որ փորձի շարքային քաղաքացու նման սպասարկվել որևէ հիվանդանոցում:

  Մինչդեռ համակարգում առկա են լուրջ ֆինանսներ, շրջանառվում են մեծ գումարներ, այն պարզ պատճառով, որ հարյուր հազարավոր մարդիկ, ցավոք սրտի, անընդհատ հիվանդանում են, դիմում են բժիշկների, հետազոտվում են, օգտագործոմ են դեղեր, վիրահատվում են և այլն: Այս պրոցեսն անընդհատ է տեղի ունենում, և մարդիկ անընդհատ ծախսում են գումարներ: Պարզապես այդ գումարները գնում են գլխավոր բժիշկների, տնօրենների ու առողջապահական ոլորտի պաշտոնյաների գրպանները: Իսկ վերջիններս անպատժելիության մթնոլորտում լկտիացած մտածում են ոչ թե որակյալ ծառայություն մատուցելու մասին, այլ ինչպես անել, որ հիվանդանոցի առջևի ավտոկայանատեղիում կանգնող այցելուների մեքենաներից գանձվող դրամներից հանկարծ պահակները իրենց հասանելիքից ավել չտանեն:

  Այս իրականության մեջ հեռուստաեթերում պարբերաբար հայտնվում են տասնյակ տարիներ նախարարությունում հանգրվանած պաշտոնյաներ, կամ առողջապահության ինչ-որ այլ կազմակերպիչներ ու «մունաթ» են գալիս հայաստանցիների վրա` թե բժիշկի դիմելու կուլտուրա չունեն, չեն կանխարգելում հիվանդությունները կամ զբաղվում են ինքնաբուժությամբ: Հետո այդ նույն դեմքերը ու բազմաթիվ այլ կերպարներ գնում են մասնակցելու պետական պարտքը ավելացնող, բայց ոմանց բարեկեցությանը նպաստող պետական վարկերով կազմակերպվող իբր խորհրդատվական միջոցառումների ու սեմինարների: Բնական է, որ այս վիճակը պետական համակարգում անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի ու անպատժելիության հետևանք է, և փոփոխություն կարող է լինել միայն ամբողջական համակարգային կերպով:

  Այլ բազմաթիվ խնդիրներ ևս կան առողջապահական ոլորտում, որոնց կանրադառնանք ուրիշ առիթով: Հիմա խոսքը նրա մասին է, որ ահա այսպիսի իրավիճակում վրա հասան և ուղեկցող թոքաբորբով սեզոնային, և H1N1 տեսակի սարսափելի գրիպները: Բնական է, որ խայտառակ կաշառակերության մեջ թաղված համակարգը ինքը պետք է խուճապի մեջ հայտնվեր ու այդպես խուճապահար փորձեր հանգստսցնել հանրությանը: Ոչինչ ավելին: Հանրությանը մնում է ամուր պահել նյարդերը, զգոն լինել, հաշվի առնել վարակի տարածման հանգամանքը, հնարավորինս տեղեկանալ ռիսկերի մասին, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, իսկ հիվանդության դեպքում պահանջատիրաբար հայցել պատասխանատու սպասարկում բուժհաստատություններում: Պահանջել և պարտադրել:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ,
ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյան 2016թ.


սպասեք...