Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Հեղինակային հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի հեղինակային հոդվածներ Կոալիցիա
Նավթ - 2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Առողջապահական համակարգի խնդիրները
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2015 թվականի ավարտին
Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար
Ոչիշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Колесо истории
Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը
Донецкая республика - недостающее звено Евразийского Союза
Այսպես երկար շարունակվել չի կարող...
Евразийский союз – назад в будущее
Եվրասիական ինտեգրացիա. պրագմատիզմ և իրողություններ
Плацдарм преткновения
Откуда начнется 3-ая Мировая война?
Ընդդիմափոխություն
Ապօրինություններ
Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:
Հեղափոխություն Հայաստանում կլինի
Առայժմ գերակա է տգիտությունը
Необходимо формирование качественно нового формата взаимоотношений между Арменией и Россией.

Հեղափոխություն Հայաստանում կլինի... 2005թ.

  Հեղափոխությունները, որպես մարդկային հասարակարգի ընդհանուր էվոլյուցիայի փուլեր, մշտապես պայմանավորված են եղել հասարակական կյանքի կամ նրա ոլորտներին առնչվող երևույթների և հատկապես ընթացքների զարգացման որակական փոփոխությամբ և դեռ ավելին, աստիճանականությունը խախտելով կատարելագործման ճանապարհին կտրուկ թռիչք կատարելու ցանկությամբ: Քաղաքական մտքի պատմության մեջ հեղափոխության խնդիրն ունեցել է տարատեսակ մոտեցումներ: Էլիտիզմի գաղափարակիրներն այն դիտարկում էին, որպես վերնախավային շրջանառությունն ապահովող միջոց: Ըստ այդմ հեղափոխությունը կատարում է անհրաժեշտ սոցիալական ֆունկցիա` նպաստելով սոցիալական շարժունակության ճանապարհների ազատմանը, սոցիալապես ապահովվածների նորանոր խավերի ձևավորման և դրանց հաջորդական փոփոխությունների համար:

   Մեր իրականության մեջ այս մոտեցումները շատ դեպքերում են պայմանավորվում այդ վերնախավային կազմը սեփական անձով, ազգականներով ու մտերիմներով, երբեմն էլ համակիրներով ու համախոհներով համալրելու ցանկությամբ: Ըստ էության, նպատակը դառնում է ապահովված կենսակերպին ու բարեկեցությանը հասնելը, շատ դեպքերում դրա համար արդարացնելով բոլոր ձևերն ու միջոցները: Մի այլ հայեցակետից հեղափոխությունը ըմբռնվում է որպես պատմականորեն սպառված հասարակական-տնտեսական ֆորմացիայի փոփոխությունը մեկ այլ առավել առաջադիմական հասարակարգով ինչի արդյունքում, սակայն, պետական իշխանությունը մի դասակարգի ձեռքից անցնում է մեկ այլ դասակարգի, և դա հանդիսանում է հեղափոխության գլխավոր հատկանիշը:

  Հեղափոխության սոցոլոգիայի հայեցակարգի կողմնակիցներն անարդյունավետ ու անիմաստ են գտնում հեղափոխական շարժումները` համարելով, որ դրանց կորուստները չեն արդարացվում ձեռքբերումներով: Ձախակողմյան ռադիկալ մոտեցումներն, ընդհակառակը, հեղափոխությունը համարում են հասարակությունը մաքրազտող երևույթ:

  Կան նաև այնպիսի մեկնաբանություններ, ուր հեղափոխությունը հասկացվում է որպես հավասարակշռությունից հանված սոցիալական համակարգի մի իրավիճակ: Գոյություն ունեն հեղափոխական պատկերացումների բազմապիսի տիպաբանություններ` կախված հասարակության բնագավառներից. սոցիալական, քաղաքական, մշակութային, գիտական և նույնիսկ արդյունաբերական: Կախված այն շարժող դասակարգերից` խաղաղ կամ հակամարտական: Ցանկացած պարագայում իրականության խոր հատակին թաքցնելու միտումով` շահագրգիռ զանգվածին չի ներկայացվում ռեալ նպատակն ու փոփոխությունների իսկական դրդապատճառը: Բոլոր դեպքերում մեծամասնությունը արտահայտվում է հանրային բարեկեցությունը նվազ կատարյալից, առավել կատարյալին հասցնելու միտումով, մանավանդ մեր երկրի իրավիճակում, երբ ազատության, անկախության, ինքնիշխանության և ազգի ու պետականության պահպանման ամենաառաջնահերթ խնդիրները կարծես թե արդեն լուծված են: Համարձակ հայտարարություններն ու կոչերը, որոնք այսօր հնչում են դեպի նորը` ձգտումների պատճառաբանությամբ, մարմնացվելուն պես, ըստ էության, իրենց հիմքում առնելու են հինը քանդելու, ոչ միայն հավասարակշռությունից հանելու, այլև երկար ժամանակով բոլոր ընթացքները հետ գցելու նախապայմաններ: Հեղափոխությանը ձգտող, առավել ևս այն իրականացնող ուժը դատապարտված է լինելու “ստեղծել ավելի լավը”, կառուցել շատ ավելի կատարյալ համակարգ, նախկինից տարբերվող այնպիսի մեծ առաջընթացով, որը կարող է արդարացնել և' զանգվածների սպասելիքները, և' այն կորուստները, որոնք կարող են լինել հեղափոխության այս կամ այն տարբերակի իրագործման ժամանակ:

  Հակառակ դեպքում առաջնորդող քաղաքական հոսանքը, այս կամ այն ուժը և կոնկրետ լիդերները ենթարկվում են պատասխանատվության հասարակության լայն շերտերի կողմից, բարոյական պատասխանատվության, որը արդյունք է դառնում հիասթափության և հուսահատության, տեղիք տալիս դիվիդենտական վերաբերմունքի: Հուսախաբության վրա կառուցված արտահայտումների արդյունքում սկսում է առաջանալ նոր տարանջատում և տեղիք տալիս ինդոկտրինացիայի, կոշտ քայլերի կիրառմանը և թելադրողական քաղաքականությանը` արդեն նոր ձևավորված վերնախավի կամ իշխանության կողմից: Անկողմնակալ և սուբյեկտիվիզմի տեսանկյունից զերծ` հեղափոխությունների պատմության մեկնաբանությունները բոլոր դեպքերում բերում են դրանց արդյունքում “զարգացման ճանապարհի թռիչքային ձեռքբերումների” արհեստականության ըմբռնմանը, ինչը հետագայում բազմապիսի բացասական երևույթների արտահայտման համար պարարտ հող է դառնում: Ֆրանսիայի բուրժուա-դեմոկրատական հեղափոխության նախաձեռնողները չհաղթեցին, ինչից անմիջապես օգտվեց Նապոլեոն III-ը և արդյունքում` նոր, արդեն վերնախավային հեղափոխություն: Բրյումերի XVIII հետևանքով կայացած տիրակալի գործողությունները, ըստ բազմաթիվ հեղինակավոր հոգեբանների և վերլուծաբանների չէին կարող չտարածվել և’ ինքնաարտահայտման առումով, և’ ողջ աշխարհին սեփական միապետությունն ապացուցելու առումով: Որպես արդյունք` Առաջին համաշխարհային պատերազմը, ինչը նաև ընդհանուր առմամբ դիկտատորական ռեժիմի սեփական ազգի և պետության զարգացման միակ ձևն էր, իհարկե հաղթահարելու դեպքում: Պուգաչովյան գյուղացիական պատերազմը, որը ընդվզողներին տապալելու հետ մեկտեղ ստեղծեծ երկրում միջդասակարգային ատելություն, միևնույնժողովրդի մեջ պառակտման այնպիսի մթնոլորտ ձևավորվեց, որի հետևանքով մեկդարյա և ավելի տիրապետություն ունեցող միջդասակարգային օպորտունիզմը բերեց նոր հեղաշրջման` այս անգամ Հոկտեմբերյան: Այն զուրկ չլինելով գաղափարական պայքարին հատկանշական երևութներից` կարողացավ հաստատել նոր իշխանություն, երկար տարիների ընթացքում, նույնիսկ մեծ ձեռքբերումների հասած, սակայն, միևնույն ժամանակ շեղումը բնականոնությունից երկիրը կետ հետ գցեց մյուսներից, արհեստականությունը ծնեց հետադիմություն և արդյունքում` նորից հեղաշրջում, որն այսօր մեզ պարգևել է անկախ հայրենիք ու նույնը ԱՊՀ անդամ այլ երկրներին: Բոլոր դեպքերում` հեղափոխություն վերապրող զանգվածները առավել պահանջկոտ են դառնում և արդարացիորեն ակնկալում են այնպիսի արդյունքներ, որոնք ապահովում են զարգացման ճանապարհին թռիչքային ձեռքբերումներ, ապահովում են այդ ձեռքբերումների վրա հիմնված առաջընթաց, իսկ ցանկացած անհաջողության ժամանակ խաբեության մեջ են մեղադրում նոր հաստատված ռեժիմին` իշխող քաղաքական ուժին և առաջնորդներին: Հարկադրված, նոր ռեժիմը փորձում է իրականացնել անբանական և արհեստածին ծրագրեր բավարարելու համար վերաճած կարիքները, առաջնորդները դիմում են խելահեղ քայլերի` “մեծ” գործեր կատարելու միտումով, դասակարգից զտվում է վերնախավը` ձեվավորելով անառողջ միջավայր և օտարվելով ժողովրդից:

  Այդպես դատապարտվեց Նապոլեոնը, այդպես փլուզվեց Խորհրդային Միությունը, այդպես մենք մեղադրում ենք ՀՀՇ-ին,որը տարավ Հայաստանը անկախության ճանապարհով, սակայն չկարողացավ հասցնել զանգվածներին լիարժեք կենսակերպի: Խոստովանելով, որ այս դիտարկումներն, իրարկե, միակողմանի են, պետք է սակայն նշել, որ լիովին արդարացի և օրինաչափ է` չափազանց մեծ պահանջը` իրենց վրա մեծ “բեռ” ու պատասխանատվություն վերցրած հեղափոխություն նախաձեռնողների նկատմամբ: Պահանջ և ակնկալիք, որոնք մեր գնահատմամբ իրատեսական լինելուն` այսօր մոտ չեն այնքանով, որքանով նվազ կատարյալից ավելի կատարյալին անցնելն արդիականության շրջանակներում, արդեն հեղափոխություն չի համարվում, թռիչքային ձեռքբերումներն այսօր Մագլուի մագնիսական գնացքն է, ջերմաճառագայթային տեսողությունը, տիեզերատեխնիկական հայտնագործությունները, միկրովիրաբուժությունն ու ծագումնաբանությունը, համաշխարհային գլոբալիզացիայի գեներացումն ու իրավունքի դոմինանտը... Իսկ մեզ մոտ բարիկադների գնալը:

  ՀՀ-ի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը, այո', փոփոխության կարիք ունի, այո', բարելավման և առանձնահատուկ զարգացման թռիչք կատարելու կարիք ունի, և այսուհետ մշտապես առավել կատարյալին ձգտելու և առաջադիմելու անհրաժեշտություն ունի: Եթե դա հեղափոխությամբ միայն կարող է իրականանալ. ուրեմն Հայաստանին այո', անհրաժեշտ է հեղափոխություն, բայց ո՞վ կվերցնի իր վրա այդ ծանր պատասխանատվությունը, ո՞վ կհամարձակվի սևեռել իր վրա բազմաթիվ միլիոնների խիստ հայացքը, իսկ համարձակվողներից ո՞վ կկարողանա և չ՞ի ստում, որ կկարողանա: Այո', Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն, բայց այդ հեղափոխությունը պետք է լինի ամեն օր, ամեն նորածին հայի հետ, Հերունու ամեն հայտնագործության հետ, ամեն բացված արտադրական միավորի հետ, Դավոյանի ամեն բանաստեղծության ու Ջիվանի ամեն նվագի հետ, ազնիվ ղեկավարի պողպատյա կամքի ամեն արտահայտման հետ:

   Հայաստանում հեղափոխություն կլինի` բարեկեցության, ինտելեկտի, մտքի, ուժի ու կամքի, նոր սերնդի... և բարության հեղափոխություն:

“Երրորդ Ուժ” թերթ 17.06.2005թ.


սպասեք...