Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ԲՀԿ-ն անակնկալներ է խոստանում՝ ընտրություններն անորակ կազմակերպող-անցկացնողներին

ԲՀԿ-ն անակնկալներ է խոստանում՝ ընտրություններն անորակ կազմակերպող-անցկացնողներին  «ԲՀԿ-ն ակնկալիք ունի 100 տոկոս այն ձայների, որոնք որ պատրաստվում են քվեարկել ԲՀԿ-ի օգտին: Կարեւորը, որ մեզ քվեարկողների 100 տոկոսն արտաբերվի արձանագրություններում, որպես արդյունք: Թե մյուս ուժերն ի՞նչ տոկոսներ են իրենց ապահովելու եւ ինչի՞ հաշվին, դա իրենց խնդիրն է: Բայց, Աստված մի արասցե, որպեսզի որեւէ բան տեղի ունենա մեր ձայների հաշվին: Այլապես նրանց, ովքեր կփորձեն ընտրություններն անորակ կերպով կազմակերպել կամ անցկացնել՝ բազում անակնկալներ կսպասեն»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված եւ ԲՀԿ Գորիսի տարածաշրջանի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը մեր հարցին, թե մնացած 10 տոկոսից ԲՀԿ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի: Հիշեցնենք, որ Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եթե ընտրարշավի մեկնարկին հայտարարում էր, որ Սյունիքում ՀՀԿ-ն 80 տոկոս ձայն պետք է հավաքի, այժմ արդեն խոսում է ՀՀԿ-ին տրվելիք 90 տոկոս ձայների մասին:

  Ուրիխանյանից հետաքրքրվեցինք՝ ընդհանուր առմամբ ԲՀԿ-ն այդ տարածաշրջանում որքա՞ն ձայն է ակնկալում: Պատասխանը եղավ. «Ճիշտ այնքան, որքանով որ ԲՀԿ-ն այսօր ունի վստահություն, որքանով հասարակությունն այսօր մեզ հետ կապում է որոշակի հույսեր եւ ապագային ուղղված բարեփոխումների, ռեֆորմների՝ դրական կյանք: Որակական փոփոխությունների առումով՝ հավատ: Կարծում եմ, որ այդ ձայները գերակշռող են»:

  Ակնկալվող ձայների տոկոսային հարաբերության մասով էլ մեր զրուցակիցը նկատեց. «Չէի ցանկանա այսօր հնչեցնել որեւէ թիվ, որպեսզի կոռեկտությունը պահպանեմ մրցակից քաղաքական ուժերի հանդեպ, ի տարբերություն մյուսների, ովքեր փորձում են կոռեկտությունից դուրս գալ»:

www.aravot.am 26.04.2012թ


Tigran Urikhanyan Forum

սպասեք...