Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ԲՀԿ-ն ամենաընտրված ուժն է վերջին 17- 20 տարիների պատմության ընթացքում

ԲՀԿ-ն ամենաընտրված ուժն է վերջին 17- 20 տարիների պատմության ընթացքում  «Բարգավաճ Հայաստանի» մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ Հայաստանի վերջին 17- 20 տարիների պատմության ընթացքում «ամենաընտրված, ու ամենապարզ կերպով ընտրված ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարած քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստանն» է, ինչը տեսանելի է բոլորի՝ մրցակից, կամեցող կամ չկամեցող քաղաքական օպոնենտների համար»:

  «Եվ որտե՞ղից են այդ խոսակցությունները, անհասկանալի է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի այն գնահատականին, որ «ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»:

  Քանի որ Տիգրան Ուրիխանյանը պնդում է, որ ԲՀԿ-ն հանրության շրջանում ու հայաստանցիների ընկալման մեջ ունեցել է այն վարկանիշը, որի մասին նշված է վերը, ապա նա անտրամաբանական է համարում «բարձրագույն քաղաքական վարկանիշ վայելող քաղաքական ուժի կողմից ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրելը»:

   Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանի հարցազրույցում հնչեցրած այն մեկնաբանությանը , որ «դժվար է պատկերացնում որևէ կուսակցության, որը խորհրդարանական ընտրություններում իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է», ապա ԲՀԿ մամուլի քարտուղարն ասաց. «Վարդան Օսկանյանը մտավորական, բարձր գիտելիքների ու փորձառնության տեր, երկար տարիներ արտաքին քաղաքական կուրս վարած անձնավորություն է և դեռ շատ անելիքներ ունի հօգուտ ՀՀ-ի, երկրի ու ժողովրդի»:

   Տիգրան Ուրիխանյանն ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստանը» նպատակահարմար է գտնում գործածել նրա պոտենցիալը:

   Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը հավելել էր, թե «ողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձևավորվեց մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ այն էլ բավական մեծ ամբիցիաներով»:

   Պատասխանելով այն հարցադրմանը, թե կարելի՞ է Շահնազարյանի ասածներից հասկանալ, որ նրա հեռանալու հիմնական պատճառը ՀԱԿ-ԲՀԿ քաղաքական համագործակցությունն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարը ասաց, որ կոռեկտ չի համարում այլ քաղաքական ուժերի ներսում տեղի ունեցող իրադարձությունների ու իրարանացումների վերաբերյալ մեկնաբանություններով հանդես գալը: Սակայն, հավելեց, որ վերը բերված նախադասությունը (որպես հիմնական պատճառ ՀԱԿ-ԲՀԿ քաղաքական համագործակցության մասին – Tert.am), իրեն զարմացնում է:

www.tert.am 05.07.2012թ


Tigran Urikhanyan Forum

սպասեք...