Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ԲՀԿ-ական. «Որեւէ քաղաքական ուժ՝ թեկուզ և մեծամասնություն ունեցող, չպետք է եւ չի կարող մեզ կաշկանդել»

ԲՀԿ-ական. «Որեւէ քաղաքական ուժ՝ թեկուզ և մեծամասնություն ունեցող, չպետք է եւ չի կարող մեզ կաշկանդել»  Մի թերթի տված հարցազրույցում ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն ասել էր, որ Հմայակ Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի տեսակետները՝ հնարավոր կոալիցիայի մասին համաձայնեցված չեն եղել ԲՀԿ քաղխորհրդի հետ: Սա նկատի ունենալով՝ Aravot.am-ը Տիգրան Ուրիխանյանին հարցրեց. «Սա նշանակո՞ւմ է որ Դուք հակառակ կարծիք ունեք»:

  «Ոչ,- պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը:- Լրագրողից հնչել է հարց, թե արդյոք միասնական շտաբի անունից խոսելիս Հովհաննիսյանը ներկայացնո՞ւմ է կուսակցության տեսակետը: Ես ասել եմ, որ ձեր հարցում արդեն կա պատասխան, ինչպես նշեցիք, Հովհաննիսյանը խոսել է միասնական շտաբի անունից: Ինչ վերաբերվում է Օսկանյանի արտահայտած անձնական տեսակետին, նշել եմ, որ այն քաղխորհրդի շրջանակներում քննարկման առարկա չի դարձել եւ վերոնշյալը չի նշանակում որ ես կողմ եմ կոալիցիային կամ հակառակը:

  Հանդիսանալով ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, հարկադրված եմ սպասելու կուսակցության պաշտոնական եզրակացությանը: Մինչդեռ անձնական կարծիքս հետևյալն է՝ մեզ վստահել են թվով շուրջ կես միլիոնի հասնող քաղաքացիներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մեր խոսքը ծանրակշիռ է լինելու, իսկ քայլերը վճռական: Մենք պետք է արդարացնենք մեր հետ կապված բոլոր հույսերը առանց բացառության, և որևէ այլ քաղաքական ուժ՝ թեկուզ և մեծամասնություն ունեցող, չպետք է և չի կարող մեզ կաշկանդել»:

www.aravot.am 09.05.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...