Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ԲՀԿ-ի համար ողջունելի է ՌԴ նախագահի՝ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը

ԲՀԿ-ի համար ողջունելի է ՌԴ նախագահի՝ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ողջունելի է ՌԴ նախագահի՝ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով իրենց կուսակցության կողմից որպես պաշտոնական ներկայացուցիչ պարբերաբար մասնակցում է Եվրասիական միության ձևավորման վերաբերյալ ընթացող քննարկումներին:

«Մենք ակնկալում ենք ոչ թե դեկլարատիվ բնույթի, այլ մանրամասն հիմնավորված, փաստարկված ու իրատեսական դրութներ, որոնք կառաջարկվեն ենթադրվող պայմանագրում: Դրանից հետո նոր մենք կկարողանանք դիրքորոշում հայտնել»,- ասաց նա: Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ԲՀԿ-ն պաշտոնապես մասնակցում է այն միջկուսակցական խորհրդակցություններին, միջազգային ֆորումներին, որոնց ժամանակ քննարկվում է այդ հարցը: Անգամ ծրագրվում է Հայաստանում նմանօրինակ միջոցառում անցկացնել՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը տեղեկացնել գործընթացի և նախաձեռնող կողմի առաջարկների մասին:

Հարցին, թե ԲՀԿ-ն Հայաստանի զարգացումն ավելի շատ կապում է Հյուսիսի, թե՞ Եվրոպայի հետ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.

«Հայաստանի մասնակցությունը տարատեսակ միջազգային միավորումներին և համապատասխան պայմանագրերի շրջանակերում ծավալվող համագործակցությանը չպիտի որևէ կերպ կաշկանդված լինի: Հակառակը՝ նոր ձևավորվող կամ արդեն ձևավորված միջազգային միավորումներում պետք է ակտիվ համագործակցություն լինի: Որևէ կերպ մեկը մյուսին չպիտի խանգարի»:

Նա նաև նկատեց, որ հարկավոր է հաշվի առնել հետևյալ գործոնը՝ Եվրասիական միության հիմքում, բացի միասնական տնտեսական տարածքից ու մաքսային միությունից՝ դրված է նաև Հավաքական անվտանգության պայմանագիրը: Դա, ըստ նրա, կարևոր է, քանի որ «Հայաստանի անվտանգության համակարգը մենք տեսնում ենք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում»:

www.1in.am 18.07.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...