Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Ուրիխանյանը ոչ թե բաճկոն կգնի,այլ բարեգործություն կանի

Ուրիխանյանը ոչ թե բաճկոն կգնի,այլ բարեգործություն կանի  «Օրենքի գերակայության անհրաժեշտության ընկալումն է կարևոր: Ես որեւէ կերպ չեմ պատրաստվում մտնել ինչ-որ վիճաբանության հարթության մեջ, չնայած հենց դրա նպատակն ունեն նրանք, ովքեր նման բաներ անում են»,- այսպես է մեկնաբանել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված դատական հայցը: Հիշեցնենք` բլոգերը Տիգրան Ուրիխանյանի գլուխը պատկերել էր կիսամերկ կնոջ մարմնի վրա: Ըստ ԱԺ պատգամավորի` այս կերպ նպատակ են հետապնդել ցեխ շպրտել իր անվան վրա: «Քանի որ ես չունեմ ինչ-որ բիզնեսներ, չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, ինձ դժվար է ստուգել հարկային ճնշումներով, կամ այլ վարույթներով, չեմ ստանում արտասահմանից գումարներ` չի կարելի մեղադրել «փողերի լվացման» մեջ, չունեմ կրիմինալ անցյալ կամ շրջապատ, որը կարող է մութ պատմությունների հետ կապված լինել»,- նշել է Տիգրան Ուրիխանյանը:

  ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե համարո՞ւմ է արդյոք սա քաղաքական պատվեր, ԲՀԿ մամլո խոսնակը տվել է հետեւյալ պատասխանը. «Միանշանակ, ոչ միայն տեսնում եմ, այլեւ մեղադրում եմ, ու չտեսնել դա հնարավոր չէ, պարզապես կույր պետք է լինել, որովհետեւ մի կայքում, որտեղ տեղադրված են ծաղրանկարներ, իսկ այս դեպքում` մասնավորապես չափ ու սահմանն անցնող վիրավորանքներ միմիայն ԲՀԿ ներկայացուցիչների առնչությամբ, դա խոսում է կոնկրետ ուղղվածության մասին»:

  Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ դատական հայց ներկայացնելով ցանկանում է, որպեսզի մեղավորները պատժվեն: «Դատական հայցը նպատակ ունի ակնհայտ դարձնել այս պարզ իրողությունը բոլորի համար, որեւէ մեկը մեր երկրում օրենքից դուրս չպետք է լինի` այդ թվում ծածկվելով բլոգերական ինչ-որ աուրայի, շղարշի, կամ վահանի ներքո: Ի՞նչ է նշանակում, եթե մարդը զբաղվում է նման գործով, ապա կարող է իրեն հռչակել օրենքից դուրս: Ես կարծում եմ` ոչ, եւ անելու եմ այնպես, որ մեր երկրում այդպես էլ լինի»,- ասել է ԱԺ պատգամավորը:

  «Եթե որոշ տհաս մարդիկ մինչ օրս չեն հասկացել, չնայած ես վստահ եմ, որ բոլորն էլ հասկացել են, սակայն միտումնավոր շեղում են հանրության ուշադրությունը բուն ասածիցս: Այն ժամանակ խոսք է գնացել մի քանի տասնյակ միլիոն պետական դրամների մասին, որոնք ուղղվել են պատգամավորներին` պահպանման ծախսեր կոչվող հոդվածի ներքո: Ես հարց եմ բարձրացրել՝ ու՞ր են գնացել այդ փողերը, եթե աշխատավարձերը չեն փոխվել եւ տարրական գույք, կահույք աշխատասենյակներում չկան, բաճկոնի թեման այլ շրջանակներում է շոշափվել: Ես երբ որ բարձրացնում եմ կարեւոր հարցեր, քննադատում եմ եւ բարձրացնում եմ ժողովդին հուզող խնդիրներ, նման շահագրգիռ անձինք անընդհատ շեղում են թեման: Դա ծիծաղելի է ինձ համար»,-անդրադառնալով ֆեյսբուք սոցիալական ցանցում սկիզբ առած քննարկումներին, եւ քննադատություններին, թե ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել բլոգեր Էդգար Բարսեղյանին, որպեսզի իր համար նոր բաճկոն գնի, ասել է ԱԺ պատգամավորը:

  Վերջինս նշել է, որ երբ ավարտվի դատական նիստը եւ կայացվի արդարացի վճիռ, ինքն այդ գումարը բարեգործական նպատակներով է օգտագործելու:

GalaTV.am 28.12.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...