Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանում է ՀԱԿ առաջնորդի որոշումը

Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանում է ՀԱԿ առաջնորդի որոշումը  «Դա անհատի որոշում է, որին մեկնաբանություն տալը կոռեկտ չի լինի, իսկ որպես գնահատական ողջունել ու ողջունում եմ ցանկացած այլընտրանքային առաջարկ քաղաքական որևէ գործընթացում», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

  Նրա խոսքով, նախագահական ընտրություններում առաջադրման հնարավորություն կա, և եթե կլինեն անհատներ, կառաջարկեն ծրագրեր, կդրսևորեն համապատասխան ունակություններ, կարող են առաջադրվել ու հավակնել ընտրազանգվածների հավանությանը: «Ես կուզեի, որպեսզի ընդդիմությունը, իր հերթին ներկայացնելով ժողովրդի մի հատված, քաղաքական դաշտում բարձրացներ խնդիրներ և գնար դրանց լուծման ճանապարհով», -նկատեց Ուրիխանյանը:

  Լևոն Տեր Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում որպես իր չառաջադրվելու պատճառ նշել էր. «քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»:

  Մեր հարցին, թե իսկապե՞ս տարիքն էր պատճառը, որ առաջին նախագահը որոշեց չառաջադրվել, Ուրիխանյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցը չի կարող մեկնաբանել:

  «Նախագահի և ցանկացած այլ պետական պաշտոնի հավակնող անձի անհատական համապատասխան կարողությունների, ունակությունների մասին է հարկավոր խոսել, ի՞նչ կապ ունի այստեղ տարիքը»,-հավելեց ԲՀԿ խոսնակը:

  Այսինքն, չե՞ք կարծում, որ տարիքի պատճառով է նա հեռանում քաղաքականությունից, մեր հարցին, Ուրիխանյանը պատասխանեց. «Չեմ էլ մտածել դրա շուրջ, որովհետև թեկնածուներին առաջին հերթին գնահատում եմ արդյունավետ պետական վարչարարություն իրականացնելու կարողություններով»:

Panorama.am 25.12.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...