Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Ի՞նչ կասի ԲՀԿ-ն

Ի՞նչ կասի ԲՀԿ-ն  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը աշնանը կհայտարարի՞ ընդդիմություն դառնալու մասին: Հիշեցնենք, դեռ գարնան վերջին ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե կարծում է, որ ԲՀԿ-ն աշնանային նստաշրջանի ժամանակ պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին: Երեկ, երբ կուսակցության խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին հարցրեցինք` ԲՀԿ-ն հայտարարելո՞ւ է ընդդիմություն դառնալու մասին, նա պատասխանեց.

  - Չեմ հասկանում հարցի ծագման անհրաժեշտությունը: ԲՀԿ-ն մշտապես մի նպատակ է ունեցել` ՀՀ բնակիչների համար կյանքի որակ ապահովել: Եթե որեւէ երեւույթ, որեւէ նախաձեռնություն խանգարում է դրան, ապա մենք հակադրվում ենք, ընդ որում, բավականին կոշտ: Ես տեսականորեն չեմ բացառում, որ կարող են եթեներ լինել: Եթե նախաձեռնություն կլինի, որը երկիրը կարող է տանել զարգացման, ապա մենք պատրաստ ենք համագործակցության: Եւ թող մեր համաերկրացիները մեզ դատեն մեր գործողություններից` ինչ ձեւակերպում կտան մեզ:

  - Բայց Վարդան Օսկանյանը գարնան վերջին հայտարարեց, թե կարծում է, որ ԲՀԿ-ն աշնանը պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին:

  - Պարոն Օսկանյանը մեր կուսակցության առանցքային դեմքերից է եւ նրա կարծիքը դիտարկման արժանի է, բայց նա առանցքային դեմքերից մեկն է, բայց ոչ միակը:

  - Այսինքն, ԱԺ աշնանային նստաշրջանում չե՞ք հայտարարելու նման բան:

  - Եթե երբեւէ կուսակցությունը կայացնի որեւէ որոշում, որը կհանձնարարի ինձ` տեղեկատվության տեսքով ձեզ ներկայացնելու, ես այն սիրով եւ հավուր պատշաճի կիրականացնեմ:

  - Փաստորեն, մեկ շաբաթ է մնացել, որ աշնանային նստաշրջանը սկսվի, բայց ԲՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել:

  - Երբ կլինի որոշում, կտեղեկացնեմ: Ձեր տված կոնկրետ հարցին ես ոչ թե պատասխանեցի ոչ, կամ այո, ոչ էլ դա նշանակում է` ոչ հերքեցի, ոչ հաստատեցի, պարզապես ասացի, որ այս պահի դրությամբ կուսակցությունը որեւէ նոր որոշում, որեւէ նոր կուրսի հետ կապված հայտարարություն անելու չունի, որովհետեւ մենք մնում ենք այնպիսին, ինչպիսին եղել ենք եւ մնալու ենք:

«Հայկական Ժամանակ» օրաթերթ 31.08.2013թ


Tigran Urikhanyan Forum

սպասեք...