Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Հարցազրույց Իրավունք թերթին

Հարցազրույց Իրավունք թերթին  Վերջին շրջանում նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի տարօրինակ, բայց միեւնույն ժամանակ հասկանալի ՙնարնջագույն՚ աշխուժությունը այլ տպավորություններ է ստեղծում: Օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում, հերթական նախընտրական քարոզի ժամանակ պարոն Օսկանյանը առաջարկել է ժողովրդին հետեւել արաբական երկրների` Լիբիայի, Թունիսի, Եգիպտոսի օրինակին, այսինքն` հեղափոխություն իրականացնել (հիշեցնենք, որ Լիբիայում այն եղել է ոչ առանց ՆԱՏՕ-ի ռմբակոծիչների օգնության եւ տասնյակ հազարավոր զոհեր խլած քաղաքացիական պատերազմի միջոցով): Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԲՀԿ պատգամավորության թեկնածու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:

  -Վարդան Օսկանյանը, խոսելով ԲՀԿ-ի անունից, կարծում է, որ վերջին հինգ տարիների քաղաքականությունը անարդյունավետ է եղել, դուք եւս այդպե±ս եք կարծում:

  - Տվյալ հարցի հետ կապված կարող եմ ասել, որ մշտապես գործող մարմնի, որն է քաղաքական խորհուրդը, քննարկում տվյալ հարցի շուրջ երբեւէ չի եղել: Ինչ վերաբերվում է իմ անձնական կարծիքին, կարող եմ ասել, որ անշուշտ եղել են քայլեր, որոնք ուղղված են եղել բարեփոխումներ իրականացնելուն, եւ եղել են քայլեր, որոնք չեն հաջողվել:

  - Այնուամենայնիվ, պարոն Օսկանյանը դա ասում է կուսակցության անունից, ի±նչ է դա նշանակում:

  - Ես ստիպված եմ լինելու ասել այն ինչ արդեն ասացի:

  - Ինչպես է վերաբերվում կուսակցությունը այն հանգամանքին, որ պարոն Օսկանյանը ընտրարշավի ժամանակ առաջարկում է ժողովրդին հետեւելու արաբական երկրների օրինակին:

  - Նայած պարոն Օսկանյանը դրա տակ ինչ նկատի ունի, բայց ես կոչ կանեի մեր ժողովրդին առաջնորդվել սեփական կարծիքի ու կամքի արտահայտությամբ: Եթե խոսքը գնում է ընտրություններին դիրքորոշում հայտնելու առումով, ապա այն պետք է հիմնված լինի բացառապես անցած ճանապարհ ունեցող քաղաքական գործունեության վերլուծությունների հիման վրա, ինչպես նաեւ իրատեսական ծրագրերի ու առաջարկների հետ կապված գնահատականների վրա:

  - Դուք ընդունո±ւմ եք արաբական հեղափոխությունները որպես դրական տարբերակ:

  - Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կողմ է նվազ կատարյալից առավել կատարյալին բարեփոխումների ճանապարհով անցումներ կատարելուն, մեր կուսակցությունը ցենտրիստական եւ ոչ կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը իր քաղաքական դիրքորոշումները ձեւակերպում է համապատասխան տնտեսական կարգի եւ պետական կառավարման ձեւերի առումով, ինչպես նաեւ իշխանության հասնելու ցենտրիստական ուժերի առումով, որն էլ հենց բարեփոխումային ճանապարհն է, փոքր-ինչ թռիչքային տարբերակով, բայց բարեփոխումային: Այսինքն մենք ռեֆորմիստական կուսակցություն ենք:

  - Պարոն Ուրիխանյան, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն վաղուց խզել է իր կապերը Ռոբերտ Քոչարյանի հետ եւ չի ցանկանում որեւէ համագործակցություն կատարել այդ կուսակցության հետ: Արդյոք դա այդպե±ս է, թե± ոչ:

  - ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը ունի, ունեցել է եւ կարող է ունենալ կապեր` հանրության, ժողովրդի կողմից հարգված, նշանակություն ունեցող միավորների, անհատների հետ` հանուն ՀՀ-ի զարգացման, պետական ինստիտուտների ամրապնդման, բոլոր տեսակի ենթակառույցների, եվրոպական չափանիշների հաստատման հասցնելուն:

  - Լեւոն Տեր-Պետրոսյանը իր նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ, հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս վիճակը ժառանգել է Ռոբերտ Քոչարյանից: Համաձա±յն եք արդյոք այս մտքի հետ:

  - Ես դժվարանում եմ ասել, թե Սերժ Սարգսյանը ումից է ժառանգել, եւ ավելի կոմպետենտ կլինի այդ հարցն ուղղել մեր կոալիցիոն գործընկեր հանդիսացող քաղաքական ուժին:

  - ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ընթացքում պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ կոալիցիան ավարտվելու է մայիսի 6-ին, այնինչ ԲՀԿ-ն ունի վերստանձնած պարտավորություն, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցելու է Սերժ Սարգսյանին: Ինչպե±ս եք պատրաստվում իրագործել կոալիցիոն հուշագիրը:

  - Կոալիցիոն հուշագրերը համապատասխան իրավական հետեւանքներ չունեցող իրավական ակտեր են, որոնց հիման վրա ձեւավորվում է այս կամ այն միավորումը, տվյալ դեպքում այդ կոալիցիան ունի իր հստակ սկիզբը եւ հստակ ավարտը: Ավարտի դեպքում կոալիցիոն որեւէ փաստաթուղթ ի±նչ հետեւանք կարող է ունենալ, կարծում եմ, որ դրա պատասխանը կտան այս խորհրդարանական ընտրությունները, քանի որ դե-ֆակտո տեղի է ունենում քաղաքական տրանսֆորմացիա:

  - Գաղտնիք չէ, որ ձեր կուսակցությունը` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, այս ընտրարշավի ընթացքում այցելելով տարբեր շրջաններ ու գյուղեր, գյուղտեխնիկա եւ գյուղմթերք է նվիրում: Արդյոք սա ընտրակաշառք չէ±:-ՙԲարգավաճ Հայաստանը՚ ոչ կոմերցիոն կազմակերպություն է, եւ այն գործունեությունը, որը իրականացվում է տրակտորների հետ կապված, որեւէ կապ չունի մեր կուսակցության հետ: Այլ բան է, որ այն կապ ունի այդ անհատի նախաձեռնության հետ: Գյուղտեխնիկայի հետ կապված իրավիճակը հետեւյալն է, որ այն նախ եւ առաջ բավարարում է համապատասխան պահանջարկը, որը, ցավոք սրտի, պետությունը, մասնավորապես` գյուղատնտեսությունը համակարգող կառույցը ենթակառույցներով չի կարողանում բավարարել, այնուհետ, եթե առավել մանրամասն ուսումնասիրվի այդ առաջարկը, որը արվում է տեխնիկան տրամադրող կառույցի կողմից, այն ձեւավորում է հստակ մրցունակություն, համեմատած բարոյապես ու ֆիզիկապես մաշված տեխնիկայի նկատմամբ: Այս գործընթացը սկսվել է դեռեւս կես տարի առաջ եւ անցյալ տարիներին եւս:

  - Այն, ինչ արվում էր կես տարի առաջ ողջունելի է, սակայն ինչպե±ս հասկանալ այս ընթացքում դրա իրականացումը:

  - Ոչ, հիմա պարզապես ներկայացվում է այն, ինչ արվել է, եւ դա արվել է համապատասխան կոմերցիոն կառույցի կողմից, այլ ոչ թե կուսակցության կողմից: Դրանք տրամադրվել ու բաշխվել են շատ ավելի վաղ, իսկ դրանք մի ինչ-որ տեղ, որ ցուցադրվում են, դա չի նշանակում, որ հիմա են տրամադրել, եթե դրա ապացույցները հիմա կան, ապա ոչ մի կերպ չի ստվերում տվյալ նախաձեռնությունը:

  - Բայց չէ± որ այդ գյուղտեխնիկան ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ ձեր կուսակցությունը հեռանում է տվյալ տարածքից:

  - Գիտեք, ես կարող եմ թվարկել, թե ինչ է հայտնվում այլ կուսակցությունների քարոզների ժամանակ, բայց...

  - Լավ, եթե համարենք, որ տրակտորները նվիրված են եղել վաղուց, ապա ի±նչ կասեք Արմավիրում պարոն Ծառուկյանի կողմից առաջարկած հակակարկտային կայան կառուցելու խոստման մասին:

  - Տարբեր տեղեր տարբեր խոստումներ են տրվում ի թիվս մնացած քաղաքական ուժերի խոստումների: Ծրագրի մեջ տեղ գտած յուրաքանչյուր ոլորտին առնչվող բարեփոխման արդյունքում տրամադրվող որեւէ բան տրվում է որպես խոստում:

  - Ստացվում է, որ խոստումների կեսն իրականացնելու համար պետք է սեփական գրպանի±ց ներդրումներ կատարել, չէ± որ խոստում տվողը հայտարարում է, որ նա է պատրաստվում կառուցել այդ կայանը, այլ ոչ թե դա մտնում է ծրագրային դրույթի մեջ եւ արվելու է պետական հովանավորչության միջոցներով:

  - Միանշանակ, այն ինչ ասում է ԲՀԿ-ն, ակնկալվում է, որ իրականացվելու է բարեփոխումների տեսքով եւ համակարգային ճանապարհով:

Իրավունք թերթ 24.04.2012թ


Tigran Urikhanyan Forum

սպասեք...