Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ԲՀԿ երիտասարդ գործիչները գտնում են, որ «կոալիցիան արդեն անցյալում է»

ԲՀԿ երիտասարդ գործիչները գտնում են, որ «կոալիցիան արդեն անցյալում է»  PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում ընդգրկված Տիգրան Ուրիխանյանն (N 20) ու Վահան Բաբայանը (N 19) իրենց մոտեցումներն են ներկայացրել իշխող կոալիցիայի վերաբերյալ, որի անդամներից մեկը ԲՀԿ-ն է:

  «Մինչ ընտրությունները մնացել է 35 օր և նախընտրական շրջանում կոալիցիան արդեն անցյալում է»,-հայտարարել է լրագրողներին Վահան Բաբայանը: «Կոալիցիա արդեն գոյություն չունի, նախընտրական արշավ է սկսվել»,-ասել է Վահան Բաբայանը՝ հիշեցնելով, որ կոալիցիոն կուսակցություններից յուրաքանչյուրն ընտրությունների է գնում առանձին:

  Իր հերթին Տիգրան Ուրիխանյանը հիշեցրել է ավելի վաղ արտահայտած իր անձնական կարծիքը, որ «կոալիցիան դա կազմավորում է, որը ստեղծվել է իրավական ակտի հիման վրա, այն կրում է ժամանակավոր բնույթ և ենթադրում է որոշակի պարտավորությունների ստանձնում, այն միավորում է քաղաքական ուժերին համատեղ կառավարման համար՝ «ունենալով իր սկիզբն ու ավարտը»: Ըստ ԲՀԿ ներկայացուցչի, չի կարելի կոալիցիայի անդամ քաղաքական ուժերին նույնացնել:

  «Կոալիցիան բնականաբար չի կարող հավերժ լինել և ժամանակավոր բնույթ է կրում, և բնականաբար, հուշագիրը ստորագրած ուժերը մասնակի պարտավորություններ ստանձնեցին…Ես կցանկանայի, և այն ժամանակ, և հիմա, որ պատասխանատվությունը լիովին մենք ստանձնեինք: Ես հստակ ասում եմ, որ մենք կցանկանայինք, որ ողջ պատասխանատվությունը մենք կրեինք»,-ասել է նա: Ուրիխանյանը հավելել է, որ ԲՀԿ-ն այժմ հանդես է գալիս, որպես այլընտրանք բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև կոալիցիոն, «որպես այլընտրանք հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերին, որն իր ծրագիրն ունի ու ցանկանում է սեղմ ժամկետներում իրագործել իր բարեփոխումները, որոնք ցանկացած քաղաքացի որակապես իր վրա կզգա»:

  Ինչ վերաբերում է լրագրողների հարցին, թե կոալիցիոն հուշագրում ամրագրված է նաև այն դրույթը, որ ԲՀԿ-ն պարտավորվում է 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությանը, Ուրիխանյանն ասել է, որ այդ հարցի պատասխանը ժամանակին տվել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա միայն նշել է, որ «դա վերաբերում է ազգային, պետական շահերին, և շահարկումներն այստեղ ավելորդ են»:

www.panarmenian.net 31.03.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...