Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Տիգրան Ուրիխանյանի պատասխանը

Տիգրան Ուրիխանյանի պատասխանըԱնդրդառնալով այսօր կայքերից մեկի հրապարակած նյութին, ուր խոսվում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի եւ մարտի 1-ի ինչ-ինչ առնչությունների մասին, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն ասաց` “Մեզ համար բացարձակապես անակնկալ չէր, որ քարոզարշավին զուգընթաց կոնկրետ պատկանելության տակ գտնվող կայքերն ու որոշ թերթեր պետք է սկսեին իրենց խայտառակ ապատեղեկատվության շքերթը: Ասեմ, որ նման անհեթեթությունների պատվիրատուներն ու հլու կատարողներն ուղղակի անպտուղ գործով են զբաղված: Պարզապես դատարապտված են ջանքերն ու ռեսուրսները, այդ թվում նաեւ ֆինանսական` Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունները մարտի 1-ի հետ կապելու բոլոր հուսահատ փորձերը: Ի դեպ, ժամանակին “Հայկական ժամանակը” հրապարակեց տեղեկություն, որ Գագիկ Ծառուկյանը միակն է եղել հայտնի տեղում կազմակերպված հայտնի հավաքի մասնակիցներից, որ անընդունելի է համարել անգամ խոսակցությունը` ժողովրդի դեմ բռնություն գւործադրելու եւ կտրականապես դեմ է եղել նման խոսակցությանն անգամ: Իսկ իր բազմաթիվ հայտարարություններում Գագիկ Ծառուկյանն ասել է, եւ շարունակում է պնդել, որ մարտի 1-ի մասով բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն եւ անպատասխան հարցեր չպիտի մնան: Ուստի, խորհուրդ եմ տալիս նման անհեթեթությունների հեղինակներին իրենց ՙպադատչյոտնի՚ մամուլով չտիրաժավորել ստահոդ լուրեր, որոնց անգամ իրենք չեն հավատում` ուր մնաց թե հանրությունը: Եւս մեկ խորհուրդ պետպատվերի հեղինակներին` մի փորձեք սեփական պատասխանատվությունը բարդել այլոց վրա:”

www.zham.am 12.04.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...