Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

ԲՀԿ համամասնական ցուցակում հանրության համար բացահայտումներ կլինեն. Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ համամասնական ցուցակում հանրության համար բացահայտումներ կլինեն. Տիգրան Ուրիխանյան«Բարգավաճ Հայատան» կուսակցության համագումարի օրակարգում լինելու է նախընտրական ծրագրի հաստատումը, իսկ մեծամասնական համակարգով կուսակցության առաջադրումների շուրջ ինտրիգներ փնտրել պետք չէ.այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը: «ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ է առաջադրելու այն բոլոր ընտրատարածքներում, որտեղ որ, համապատասխան հեղինակություն, ազդեցություն, ճանաչում, քաղաքական, հասարակական գործունեություն իրականացնող և ՕԳԳ-ունեցող թեկնածուներ կունենա»,- ասաց նա` հավելելով, որ առաջադրվող թեկնածուների թվաքանակի մեջ որևէ սահմանափակում կամ պայմանավորվածություն լինել չի կարող:

Անդրադառնալով ԲՀԿ համամասնական ցուցակին, Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այն հանրությանը կներկայացվի համագումարից հետո` օրենքով սահմանված ժամկետներում: «Համամասնական ցուցակում հանրությունն իր համար կբացահայտի բազմաթիվ հարգարժան ու հեղինակավոր մարդկանց, ովքեր ունեն մեծ փորձ և օրենսդիր, և գործադիր աշխատանք իրականացնելու առումով, ովքեր որ ճանաչված ու հարգված են և միայն կարգավիճակ փոխելու խնդիր չունեն։ Կուսակցությունը նրանց կընտրի`ելնելով փորձից, ազդեցությունից, հեղինակությունից»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը` խորհուրդ տալով տեսնել «հեղինակություն» բառի միայն դրական իմաստները:

Tert.am 16.03.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...