Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Պուտինը ողջունել է Ծառուկյանին

Պուտինը ողջունել է Ծառուկյանին  Քիչ առաջ Ծաղկաձորում մեկնարկել է «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության ձևավորման գործում» միջազգային ֆորումը: Ֆորումի նախաձեռնությունը «Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությանն» է, որի նախագահն է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համակարգողը` ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը:

  Ֆորումի աշխատանքները ողջունել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Վարչապետի պաշտոնական էջում տեղադրված ուղերձում է. «Ողջունում եմ բոլորիդ Եվրասիական տարածության ինտեգրմանը նվիրված խոշոր ֆորումի անցկացման կապացությամբ: Կուզեի ընդգծել մեր երկրների հասարակական կազմակերպությունների, գործարար ու մշակութային շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ այդ թեմայի քննարկման կարևորությունը: Քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտում ավանդական կապերի վերականգման ու զարգացման գործընթացները նոր թափ են ստանում: Իսկական բեկումնային պահ դարձավ Մաքսային միության և միասնական տնտեսական տարածության ստեղծումը: Տեսանելի դարձավ, թե ինչպես է ինտեգրացիան աշխատում ի օգուտ միլիոնավոր մարդկանց, լրացուցիչ հնարավորություններ ստեղծում բիզնեսի, առևտրի, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար: Այսօր Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը սկսել են ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանների ձևավորման համար: Համոզված եմ, որ այդ մասշտաբային, իրապես պատմական նախաձեռնությունը դեպի ապագա տանող ճանապարհն է: Այն բաց է մեր բոլոր գործընկերների, հարևանների համար, և անպայման կստանա հզոր քաղաքացիական աջակցություն: Հույս ունեմ, որ ձեր ֆորումի շրջանակներում ծավալված քննարկումները օգտակար կլինեն ինտեգրացիոն համագործակության զարգացման հարցում ընդհանուր մոտեցումների մշակման տեսանկյունից»:

www.aravot.am 28.04.2012թ


Tigran Urikhanyan Forum

սպասեք...