Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգող

Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգողԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգող: «Առավոտի» հարցին` մտավախություններ չունի՞ այդ տարածաշրջանում աշխատելու առումով, քանի որ Սյունիքի Հանրապետական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին սկանդալային անձնավորություն է, բռունցքներին ազատություն տվող, օրենքներն առանձնապես չհարգող. ինչի բազում վկայությունները կան: Չի՞ վախենում Տիգրան Ուրիխանյանը նրա հետ առերեսվելուց: «Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ այս անգամ Գորիսում տեղի են ունենալու բացարձակ օրինական ընտրություններ: Դրանք անցկացվելու են օրենքի տառին ամբողջությամբ համապատասխանող: Ես, բնականաբար, ապավինում եմ օրենքով սահմանված մեր իրավունքներին, որոնց շրջանակներում էլ անցկացնելու ենք մեր վերահսկողությունը»: Ի գիտություն բոլոր այն անձանց, ովքեր գաղտնի մտադրություններ կունենան այդ տարածաշրջանում ընտրությունները հավուր պատշաճի չկազմակերպելու, Տիգրան Ուրիխանյանն ասում է. «Ես, որպես իրավաբան, և իմ ամբողջ բազմամարդ թիմը հսկողություն ենք իրականացնելու: Տեղեկացնեմ նաև, որ անկախ դիտորդական առաքելություններից մեկի հետ հանդիպման ժամանակ մեր խնդրանքի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել, և մեզ հետ են լինելու նաև 9 միջազգային դիտորդներ, որոնք աոաջին անգամ այդ տարածաշրջանում անընդմեջ, շուրջօրյա դիտորդական առաքելություն են իրականացնելու»: ԲՀԿ-ի «դեսանտ-խմբում» նաև տեղական դիտորդներ կլինեն: Ըստ Տիգրան Ուրիխանյանի` իրենք նախապես ճշտելու, զննելու են նաև բոլոր ցուցակները: «Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկն օրենքից բարձր իրավասություններ ունի»,- մարզպետի անձի վերաբերյալ «Առավոտի» պնդումներին հակադարձեց ԲՀԿ-ական թեկնածուն` հավելելով, որ հուսով է` բոլորն են շահագրգիռ այդ տարածքում նորմալ ընտրական գործընթաց ապահովելու, քանի որ ոչ ոքի շահից չեն բխում սկանդալները, էքսցեսները և իրարանցումները:

Առավոտ օրաթերթ 07.04.2012թ.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...