Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա, որ կրում է ու կրելու է կորուստներ. Տ.Ուրիխանյան

Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա, որ կրում է ու կրելու է կորուստներ. Տ.Ուրիխանյան«Իմ համոզմունքով ` այս երևույթը կարելի է բացատրել որպես ալիևյան ռեժիմի անկարողություն` ադրբեջանցիներին որևէ այլ կերպ սեփական ռեժիմի գոյության նպատակահարմարությունն ապացուցելու առումով, ինչի համար էլ կիրառվում է Հայաստանի հանդեպ գազանային, ռամիլսաֆարովյան գործողություններ իրականացնելը» ,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով վերջին օրերի սահմանային լարվածությունը:

Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանի քայլերին

Ի՞նչ կասի ԲՀԿ-նԱլիեւյան ռեժիմն ադրբեջանական ժողովրդի առջեւ սեփական գոյությունն ապացուցելու որեւէ այլ հիմք չունի՝ բացի Հայաստանի դեմ հնարավոր բոլոր միջոցներով պայքարից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:


Ի՞նչ կասի ԲՀԿ-ն

Ի՞նչ կասի ԲՀԿ-նԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը աշնանը կհայտարարի՞ ընդդիմություն դառնալու մասին: Հիշեցնենք, դեռ գարնան վերջին ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե կարծում է, որ ԲՀԿ-ն աշնանային նստաշրջանի ժամանակ պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին: Երեկ, երբ կուսակցության խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին հարցրեցինք` ԲՀԿ-ն հայտարարելո՞ւ է ընդդիմություն դառնալու մասին, նա պատասխանեց.

ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանը

ԲՀԿ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանըՄինչ Հայաստանում՝ քաղաքական տարբեր շրջանակներում մեկնաբանություններ են հնչում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու կամ Մաքսային Միությանն ինտեգրվելու շուրջ, խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կամ այլընտրանք հռչակված քաղաքական ուժերն այս կապակցությամբ որևէ կոնկրետ տեսակետ չեն հայտնում:


Տիգրան Ուրիխանյան. ԵՄ-ն Եվրասիական միության ինտեգրացիոն նախագծին հակադրելն անիմաստ է

Տիգրան Ուրիխանյան. ԵՄ-ն Եվրասիական միության ինտեգրացիոն նախագծին հակադրելն անիմաստ էԸստ GALLUP International Association-ի հարցման արդյունքների՝ հայաստանցիների 61 տոկոսը դրական է վերաբերվում Եվրասիական մաքսային միությանը հնարավոր անդամակցությանը:

168.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել հարցման արդյունքները`GALLUP-ի անվան հետ անցյալում տեղի ունեցածի պատճառով, բայց նշեց, որ ՀՀ-ն բոլոր ուղղություններով, համապարփակ կերպով պետք է իր հարաբերությունները զարգացնի այն պետությունների հետ, որոնք ընդգրկված են Եվրասիական ինտեգրացիոն նախագծի շուրջ քննարկումների մեջ:

«ՇԱՏ ԿՈՒԶԵԻ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՐ ԱՅՆ ՄԵԿԸ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ՏԱՐՎԱ 365 ՕՐԸ ԿԴԱՌՆԱՐ Ե՛Վ ՄԱՐՏԻ 8, Ե՛Վ ԱՊՐԻԼԻ 7»

«ՇԱՏ ԿՈՒԶԵԻ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՐ ԱՅՆ ՄԵԿԸ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ՏԱՐՎԱ 365 ՕՐԸ ԿԴԱՌՆԱՐ Ե՛Վ ՄԱՐՏԻ 8, Ե՛Վ ԱՊՐԻԼԻ 7»ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

-Կինը չի կարող մեղավոր լինել։

-ՈՒրեմն հաճա՞խ եք ներողություն խնդրում կնոջից։

-Կանանց նկատմամբ երկու զգացմունք ունեմ։ Առաջինը` անսահման հիացմունք, և երկրորդը, անշուշտ, հայցում եմ ներողություն կանանցից իմ և տղամարդկանց բոլոր սխալների համար։

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ. ՊՐԱԳՄԱՏԻԶՄ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ. ՊՐԱԳՄԱՏԻԶՄ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԱշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների սթափ գնահատականը հանգեցնում է միանշանակ եզրահանգման. իրատեսական չէ միայնակ դիմակայել օբյեկտիվ, թեկուզև որոշ սուբյեկտիվ ուղղվածության գլոբալիզացիոն գործընթացներին։ Ակնհայտ է, որ ինտեգրացիոն գործընթացներում երկրների ներգրավման հեռանկարներն այլընտրանք չունեն։


ԲՀԿ-ի դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ

ԲՀԿ-ի դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ-Որպես «դիտորդ» հետեւելով նախագահական ընտրություններին՝ ինչպե՞ս եք գնահատում ընտրարշավի ընթացքը, ի՞նչ տպավորություն ունեք թեկնածուների կողմից կիրառվող քարոզչական հնարքներից։

-Քաղաքական հետաքրքրություն չհետապնդելով՝ մենք, նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հետաքրքրված ենք միայն ընտրությունների օրինական ընթացքով. այդքանով ենք ներգրավված ընտրական գործընթացում։

Ուրիխանյանը ոչ թե բաճկոն կգնի,այլ բարեգործություն կանի

Ուրիխանյանը ոչ թե բաճկոն կգնի,այլ բարեգործություն կանի«Օրենքի գերակայության անհրաժեշտության ընկալումն է կարևոր: Ես որեւէ կերպ չեմ պատրաստվում մտնել ինչ-որ վիճաբանության հարթության մեջ, չնայած հենց դրա նպատակն ունեն նրանք, ովքեր նման բաներ անում են»,- այսպես է մեկնաբանել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված դատական հայցը: Հիշեցնենք` բլոգերը Տիգրան Ուրիխանյանի գլուխը պատկերել էր կիսամերկ կնոջ մարմնի վրա:

Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանում է ՀԱԿ առաջնորդի որոշումը

Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանում է ՀԱԿ առաջնորդի որոշումը«Դա անհատի որոշում է, որին մեկնաբանություն տալը կոռեկտ չի լինի, իսկ որպես գնահատական ողջունել ու ողջունում եմ ցանկացած այլընտրանքային առաջարկ քաղաքական որևէ գործընթացում», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Պարոն Ծառուկյանի կալիբրի քաղաքական գործչի հետ բոլորը միշտ ուզում են հանդիպել»

«Պարոն Ծառուկյանի կալիբրի քաղաքական գործչի հետ բոլորը միշտ ուզում են հանդիպել»Չնայած Գագիկ Ծառուկյանի Բրյուսելում արած խիստ ընդդիմադիր հայտարարություններին, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», ԲՀԿ-ն այդպես էլ չի կողմնորոշվում` ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք: Երեկ պարոն Ծառուկյանի բրյուսելյան այցի առթիվ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:


Այսօրվա նիստը դարձավ դիմակների պատռման նիստ. Տիգրան Ուրիխանյան

Այսօրվա նիստը դարձավ դիմակների պատռման նիստ. Տիգրան ՈւրիխանյանՀայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի դեկտեմբերի 3-ի նիստը, որտեղ քննարկվել է Հայ ազգային կոնգրես խմբակցության առաջարկած նախագիծը` 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, դարձավ դիմակների պատռման նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը:

Քանի առկա լինի քաղաքական մենաշնորհ, մենք կունենանք վատ ընտրություններ

Քանի առկա լինի քաղաքական մենաշնորհ, մենք կունենանք վատ ընտրություններՈրքան էլ խիստ օրենսդրություն լինի, բայց բացակայի պարկեշտությունը, քաղաքական բարի կամքի դրսևորումը, հավասար մրցակցությունը, առկա լինի քաղաքական մենաշնորհ, մենք կունենանք վատ ընտրություններ: Նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` այսօր հասարակական կազմակերպությունների կողմից հրավիրված «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների թեմայով հանրային քննարկման ժամանակ:

Տիգրան Ուրիխանյանի պարզաբանումն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Տիգրան Ուրիխանյանի պարզաբանումն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի վերաբերյալՑանկանում եմ ներկայացնել հանրությանը այն պարզ իրավիճակը, որի առթիվ շոուների սիրահար երիտասարդ պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը սեփական գործը ոչ պատշաճ կերպով կատարելու և արդյունքում տապալելու մեղքը փորձում է բարդել ինձ վրա: Շատ կարճ՝ երբ «Հարսնաքարի» դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու նախագիծը մտավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ, ես բնականաբար մասնակցում էի նիստին և հավուր պատշաճի կատարում էի իմ գործառույթային պարտականությունները, իսկ ահա նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը անհասկանալի պատճառներով չներկայացավ, ընդգծում եմ՝ ընդհանրապես չներկայացավ նիստին, ինչի պատճառով նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարով:

ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց

ԲՀԿ-ն ձեռնպահ մնացՈրպեսզի մարդկանց չզրկի «բարոյապես ոչ արժանի չափաբաժնից»

Երեկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները «դեմ» քվեարկեցին նվազագույն աշխատավարձը 2500 դրամի չափով բարձրացնելու մասին կառավարության ներկայացրած նախագծին: Մինչ քվեարկությունը՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», անողոք քննադատության ենթարկեցին կառավարությանը՝ նման մոտեցումը որակելով «ժողովրդի նկատմամբ ձեռառնոցի», «արհամարհանք» եւ այլն:

Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆ.«Հոգուս խորքում կցանկանամ ՔԻՉ ԱՇԽԱՏԵԼ, ՇԱՏ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ»

Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆ.«Հոգուս խորքում կցանկանամ ՔԻՉ ԱՇԽԱՏԵԼ, ՇԱՏ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ» Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում Է պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ:

-Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

- Եթե անկեղծ լինեմ, կխոստովանեմ, որ ես էլ շատ-շատերի պես հոգուս խորքում կնախընտրեմ ոչ մեկը, ոչ էլ մյուսը, այլ պարզապես կցանկանամ քիչ աշխատել, շատ հանգստանալ, վայելել կյանքը... Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ գերծանրաբեռնված են աշխատանքով, ինձ իսկապես կհասկանան: Սակայն կյանքում այդպես չի լինում: Մեզ ամեն օր սպասում են շատ կարևոր ու անհետաձգելի գործեր, որոնք մեզնից պահանջում են թե աշխատասիրություն, թե ընդունակություններ:

Այսօր չկա որևէ որոշում ոչ մի մակարդակում

Այսօր չկա որևէ որոշում ոչ մի մակարդակումՀարցազրույց պատգամավոր, ԲՀԿ խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ

-Պարոն Ուրիխանյան, առ այսօր նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի միակ պաշտոնական հայտարարությունը 2011-ի փետրվարին ստորագրված եռակողմ կոալիցիոն հուշագիրն է: Որքանո՞վ է հավաստի այսօր շրջանառվող տեղեկատվությունը, որ ԲՀԿ-ի մասնակցությամբ նախապատրաստվում է նոր հուշագիր:

-2011 թվականին ստորագրված հուշագրի եւ ենթադրյալ ստորագրվելիք հուշագրի միջեւ կապ չեմ տեսնում: Մեկ անգամ եւս ընդգծեմ, որ ձեր հիշատակած հուշագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ ստորագրած ուժերը կոալիցիա կազմած են եղել:

Անարդարության հաղթանակը ժամանակավոր է… Տիգրան Ուրիխանյան

Անարդարության հաղթանակը ժամանակավոր է… Տիգրան Ուրիխանյան- Պրն Ուրիխանյան, ի վերջո, ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք:

- Չեմ ցանկանում, որպեսզի մեզ հրամցվի կամ պարտադրվի որևէ ձևակերպում, կուզեի, որ հանրությունն ինքը գնահատեր մեր իրական գործունեությունն ու թող որ հայաստանցիներին բարեկեցություն, արժանավայել կյանք ապահովելուն ուղղված մեր գործողություններից էլ թող բխի այն ձևակերպումը, որը հանրությունն ինքը կտա: Կարևոր են գործերն ու արդյունքները, նախաձեռնություններն ու դրանց իրագործումը, իսկ դրա համար անհրաժեշտ է տարբերվող, ուրիշ, այլ, այլընտրանքային մոտեցում խնդիրների լուծմանը, իրավիճակի ու երևույթների օբյեկտիվ ու ադեկվատ գնահատում` դրանից բխող քայլերով: Սա է ԲՀԿ-ի որդեգրած կուրսը:

Շարմազանովի գիտցած բոլոր երգերը Ծառուկյանի մասին են

Շարմազանովի գիտցած բոլոր երգերը Ծառուկյանի մասին ենՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, կարելի է ասել, թեւակոխել են սադրանքների եւ փորձությունների շրջան: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի շտապում ամբողջությամբ բացել խաղաքարտերը, ՀՀԿ ղեկավարն էլ չի պատրաստվում ամբողջությամբ այրել ԲՀԿ-ի հետ կապող բոլոր կամուրջները: Արդյունքում ականատեսն ենք լինում մի զավեշտալի իրավիճակի, որտեղ հայտնի ճշմարտությունները «հավատում եմ-չեմ հավատում» դիրքերից են մեկնաբանվում:

«ԲՀԿ-ն իր ուժով ու ազդեցությամբ մեր քաղաքական դաշտի առաջին կուսակցությունն է»

 «ԲՀԿ-ն իր ուժով ու ազդեցությամբ մեր քաղաքական դաշտի առաջին կուսակցությունն է»Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, իմ խորին համոզմամբ, դարձան հերթական ապացույցը, որ մեր երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Ցավոք, մեր ժողովուրդը այնքան չի կարեւորում տեղական ինքնակառավարման մարմիններ ձեւավորելու գործընթացին իր քվեարկությամբ մասնակցելու անհրաժեշտությունը, համայնքապետի ու ավագանու աշխատանքի նշանակությունը, որքան որ ցանկալի է

Ժամանակն է, որ մենք խոսենք բաց և շիտակ, ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով. ԲՀԿ մամուլի քարտուղար

Ժամանակն է, որ մենք խոսենք բաց և շիտակ, ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով. ԲՀԿ մամուլի քարտուղարԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը արձագանքել է «Իրատես Դե ֆակտո» թերթի մի հրապարակման, որտեղ անդրադարձ է եղել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի կազմում ներկայացված լինելու մասին և սուր քննադատության ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա անունը անմիջական կապի մեջ դնելով նշված թերթի հետ:


Մեդվեդեւը, Հու Ձինտաոն եւ Գագիկ Ծառուկյանը ուղերձ են հղել ուկրաինական կուսակցությանը

Մեդվեդեւը, Հու Ձինտաոն եւ Գագիկ Ծառուկյանը ուղերձ են հղել ուկրաինական կուսակցությանըՍ/թ. հուլիսի 30-ին Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» համագումարին Հայաստանից մասնակցում էին ԲՀԿ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ պատվիրակները հանդիպումներ ունեցան Ուկրաինայի պետական Ռադայի և «Ռեգիոնների կուսակցության» գերագույն խորհրդի ղեկավարության հետ: Ի թիվս ՌԴ իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար Խու Ձինտաոի, համագումարին փոխանցվեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի ուղերձը:

ԲՀԿ-ի համար ողջունելի է ՌԴ նախագահի՝ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը

ԲՀԿ-ի համար ողջունելի է ՌԴ նախագահի՝ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ողջունելի է ՌԴ նախագահի՝ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով իրենց կուսակցության կողմից որպես պաշտոնական ներկայացուցիչ պարբերաբար մասնակցում է Եվրասիական միության ձևավորման վերաբերյալ ընթացող քննարկումներին:

«Մենք ակնկալում ենք ոչ թե դեկլարատիվ բնույթի, այլ մանրամասն հիմնավորված, փաստարկված ու իրատեսական դրութներ, որոնք կառաջարկվեն ենթադրվող պայմանագրում:»

ԲՀԿ-ում «գույքագրում են հնարավորությունները»

ԲՀԿ-ում «գույքագրում են հնարավորությունները»ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ մարդիկ կգնան փոփոխությունների ետեւից:

- Շատ կուսակցություններ արդեն իսկ հրապարակել են դիրքորոշումները՝ ՏԻՄ ընտրություններում ակտիվ մասնակցության վերաբերյալ: ԲՀԿ-ում քննարկվե՞լ է՝ ի՞նչ ձեւով եւ չափով եք պատկերացնում այդ ընտրություններին մասնակցությունը: Նախագահական ընտրություններից առաջ որքանո՞վ են ԲՀԿ-ում կարեւորում տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք մշտապես եւ ամենալուրջ դերակատարումն են իրականացնում համապետական ընտրություններում:

ԲՀԿ-ն ամենաընտրված ուժն է վերջին 17- 20 տարիների պատմության ընթացքումՎերջին օրերին կոնկրետ լրատվամիջոցներ պարբերաբար անդրադառնում են 2007 թվականի մի դեպքի՝ այն փորձելով կապել ՙՄուլտի Գրուպի՚ եւ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի հետ, ինչպես դա արել է նաեւ այսօր լրատվամիջոցներիկը մեկը։ Ակնհայտ է,որ որոշ լրատվամիջոցներ փորձում են հորինված, կամ իրենց հայեցողության սրբագրված ու իրականությանը չհամապատասխանող մանրամասներով լրացված որոշ դեպքեր կապել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Ակնհայտ է, որ հայաստանյան իշխանական որոշ շրջանակների հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի բարձր վարկանիշը, ինչպես նաև հանրության շրջանում ՙԲարգավաճ Հայաստան” կուսակցության ունեցած վստահության մեծ ռեսուրսը։

ԲՀԿ-ն ամենաընտրված ուժն է վերջին 17- 20 տարիների պատմության ընթացքում

ԲՀԿ-ն ամենաընտրված ուժն է վերջին 17- 20 տարիների պատմության ընթացքում«Բարգավաճ Հայաստանի» մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ Հայաստանի վերջին 17- 20 տարիների պատմության ընթացքում «ամենաընտրված, ու ամենապարզ կերպով ընտրված ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարած քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստանն» է, ինչը տեսանելի է բոլորի՝ մրցակից, կամեցող կամ չկամեցող քաղաքական օպոնենտների համար»:


Հարցազրույց «Իրավունք» թերթին

Հարցազրույց «Իրավունք» թերթինՈրքան էլ տարօրինակ չէր, երեկ հինգերորդ գումարման ԱԺ-ի նիստին ներկա չէին ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ ներկայացուցիչները: Իսկ ահա ընդդիմության շարքերը համալրած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կարծես դեռ չի համակերպվել նոր քաղաքական կեցվածքում: Ակնհայտ նկատվում էր կուսակցության տրամադրության ոչ բարձր լինելը, ինչպես նաեւ հենց առաջին նիստին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը արդեն իսկ խոսում էր կուսակցության ներսում շարունակվող խմորումների մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ խոսեցինք նորաթուխ ԲՀԿ-ական ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ:

В Москве в рамках XIII Съезда «Единой России» прошла межпартийная дискуссия на тему «Евразийский проект. Интеграционные объединения как фактор обеспечения стабильности развития»

Евразийский проект. Интеграционные объединения как фактор обеспечения стабильности развитияլ»На XIII съезде Всероссийской политической партии «Единая Россия» партию «Процветающая Армения» представляли депутаты парламента РА Тигран Уриханян и Арам Сафарян.

Позицию армянской стороны, в частности «Процветающей Армении», на международном круглом столе по теме «Евразийский проект. Интеграционные объединения как фактор обеспечения стабильности развития» в своем выступлении представил член политического совета партии «Процветающая Армения» Тигран Уриханян.

ԲՀԿ-ական. «Որեւէ քաղաքական ուժ՝ թեկուզ և մեծամասնություն ունեցող, չպետք է եւ չի կարող մեզ կաշկանդել»

ԲՀԿ-ական. «Որեւէ քաղաքական ուժ՝ թեկուզ և մեծամասնություն ունեցող, չպետք է եւ չի կարող մեզ կաշկանդել»Մի թերթի տված հարցազրույցում ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն ասել էր, որ Հմայակ Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի տեսակետները՝ հնարավոր կոալիցիայի մասին համաձայնեցված չեն եղել ԲՀԿ քաղխորհրդի հետ: Սա նկատի ունենալով՝ Aravot.am-ը Տիգրան Ուրիխանյանին հարցրեց. «Սա նշանակո՞ւմ է որ Դուք հակառակ կարծիք ունեք»:

«Ոչ,- պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը:- Լրագրողից հնչել է հարց, թե արդյոք միասնական շտաբի անունից խոսելիս Հովհաննիսյանը ներկայացնո՞ւմ է կուսակցության տեսակետը: Ես ասել եմ, որ ձեր հարցում արդեն կա պատասխան

Պուտինը ողջունել է Ծառուկյանին

Պուտինը ողջունել է ԾառուկյանինՔիչ առաջ Ծաղկաձորում մեկնարկել է «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության ձևավորման գործում» միջազգային ֆորումը: Ֆորումի նախաձեռնությունը «Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությանն» է, որի նախագահն է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համակարգողը` ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը:

ԲՀԿ-ն անակնկալներ է խոստանում՝ ընտրություններն անորակ կազմակերպող-անցկացնողներին

ԲՀԿ-ն անակնկալներ է խոստանում՝ ընտրություններն անորակ կազմակերպող-անցկացնողներին«ԲՀԿ-ն ակնկալիք ունի 100 տոկոս այն ձայների, որոնք որ պատրաստվում են քվեարկել ԲՀԿ-ի օգտին: Կարեւորը, որ մեզ քվեարկողների 100 տոկոսն արտաբերվի արձանագրություններում, որպես արդյունք: Թե մյուս ուժերն ի՞նչ տոկոսներ են իրենց ապահովելու եւ ինչի՞ հաշվին, դա իրենց խնդիրն է: Բայց, Աստված մի արասցե, որպեսզի որեւէ բան տեղի ունենա մեր ձայների հաշվին: Այլապես նրանց, ովքեր կփորձեն ընտրություններն անորակ կերպով կազմակերպել կամ անցկացնել՝ բազում անակնկալներ կսպասեն»

Հարցազրույց Իրավունք թերթին

Հարցազրույց Իրավունք թերթինՎերջին շրջանում նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի տարօրինակ, բայց միեւնույն ժամանակ հասկանալի ՙնարնջագույն՚ աշխուժությունը այլ տպավորություններ է ստեղծում: Օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում, հերթական նախընտրական քարոզի ժամանակ պարոն Օսկանյանը առաջարկել է ժողովրդին հետեւել արաբական երկրների` Լիբիայի, Թունիսի, Եգիպտոսի օրինակին, այսինքն` հեղափոխություն իրականացնել (հիշեցնենք, որ Լիբիայում այն եղել է ոչ առանց ՆԱՏՕ-ի ռմբակոծիչների օգնության եւ տասնյակ հազարավոր զոհեր խլած քաղաքացիական պատերազմի միջոցով):

Տիգրան Ուրիխանյանի պատասխանը

Տիգրան Ուրիխանյանի պատասխանըԱնդրդառնալով այսօր կայքերից մեկի հրապարակած նյութին, ուր խոսվում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի եւ մարտի 1-ի ինչ-ինչ առնչությունների մասին, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն ասաց` “Մեզ համար բացարձակապես անակնկալ չէր, որ քարոզարշավին զուգընթաց կոնկրետ պատկանելության տակ գտնվող կայքերն ու որոշ թերթեր պետք է սկսեին իրենց խայտառակ ապատեղեկատվության շքերթը:

Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգող

Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգողԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգող: «Առավոտի» հարցին` մտավախություններ չունի՞ այդ տարածաշրջանում աշխատելու առումով, քանի որ Սյունիքի Հանրապետական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին սկանդալային անձնավորություն է, բռունցքներին ազատություն տվող, օրենքներն առանձնապես չհարգող. ինչի բազում վկայությունները կան:

ԲՀԿ երիտասարդ գործիչները գտնում են, որ «կոալիցիան արդեն անցյալում է»

ԲՀԿ երիտասարդ գործիչները գտնում են, որ «կոալիցիան արդեն անցյալում է»PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում ընդգրկված Տիգրան Ուրիխանյանն (N 20) ու Վահան Բաբայանը (N 19) իրենց մոտեցումներն են ներկայացրել իշխող կոալիցիայի վերաբերյալ, որի անդամներից մեկը ԲՀԿ-ն է:

«Մինչ ընտրությունները մնացել է 35 օր և նախընտրական շրջանում կոալիցիան արդեն անցյալում է»,-հայտարարել է լրագրողներին Վահան Բաբայանը: «Կոալիցիա արդեն գոյություն չունի, նախընտրական արշավ է սկսվել»,-ասել է Վահան Բաբայանը՝ հիշեցնելով, որ կոալիցիոն կուսակցություններից յուրաքանչյուրն ընտրությունների է գնում առանձին:

ԲՀԿ ցուցակը որակապես տարբերվում է մյուս քաղաքական ուժերի ցուցակներից

ԲՀԿ ցուցակը որակապես տարբերվում է մյուս քաղաքական ուժերի ցուցակներիցՈրոշ մարդիկ չեն ցանկանում, որ խորհրդարանում լավ կրթություն ստացած և աշխատելու պատրաստ մարդիկ հայտնվեն. հենց սրանով էլ պայմանավորված են մամուլում շրջանառվող այն կեղծ լուրերը, որ ԲՀԿ պատգամավորության թեկնածուներ Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը շուտով ինքնաբացարկ են հայտարարելու: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:

Կոալիցիան չէր կարող հավերժ լինել. այն ժամանակավոր բնույթ է կրում

Կոալիցիան չէր կարող հավերժ լինել. այն ժամանակավոր բնույթ է կրումԿոալիցիան չէր կարող հավերժ լինել. այն ժամանակավոր բնույթ է կրում: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ գտած պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:

«ԲՀԿ-ն այլընտրանք է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ կոալիցիոն»,- նշեց նա` անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի երեկ հայտնած այն մտքին, թե կոալիցիան ձևական բնույթ է կրում:

Տիգրան Ուրիխանյան. «Ես Գագիկ Ծառուկյանի մարդն եմ»

Տիգրան Ուրիխանյան. «Ես Գագիկ Ծառուկյանի մարդն եմ»«Իմ անձի շուրջ կատարյալ հիմարություններ տարածող բոլորի համար վերջին անգամ եմ հայտարարում` ես ‹‹ոչ ոքի մարդը ›› չեմ ու, առավելևս, չունեմ և չեմ կարող ունենալ որևէ կապվածություն այնպիսի մարդկանց հետ, ովքեր այլոց հետ իրենց հարաբերություններն ու գործակցությունը պայմանավորում են ոչ թե բարոյական հիմքերով, այլ սեփական շահադիտական նկատառումներով»,-Aravot.am-ին փոխանցեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով այսօր մամուլում իր հասցեին եղած այն հրապարակումներին, որ նախագահի փեսան` Միքայել Մինասյանը բոլոր կուսակցություններում իր մարդկանց է «ներդնում»: ԲՀԿ-ում, «ներդրվածներն», իբր Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանն են:

ԲՀԿ համամասնական ցուցակում հանրության համար բացահայտումներ կլինեն. Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ համամասնական ցուցակում հանրության համար բացահայտումներ կլինեն. Տիգրան Ուրիխանյան«Բարգավաճ Հայատան» կուսակցության համագումարի օրակարգում լինելու է նախընտրական ծրագրի հաստատումը, իսկ մեծամասնական համակարգով կուսակցության առաջադրումների շուրջ ինտրիգներ փնտրել պետք չէ.այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը: «ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ է առաջադրելու այն բոլոր ընտրատարածքներում, որտեղ որ, համապատասխան հեղինակություն, ազդեցություն, ճանաչում, քաղաքական, հասարակական գործունեություն իրականացնող և ՕԳԳ-ունեցող թեկնածուներ կունենա»,- ասաց նա` հավելելով, որ առաջադրվող թեկնածուների թվաքանակի մեջ որևէ սահմանափակում կամ պայմանավորվածություն լինել չի կարող:

ԲՀԿ-ի հովանու տակ եւ առանց քաղաքականության

Տիգրան Ուրիխանյան Հայ Ռուսական միություն, երկաթուղայիններՀայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությունը, որը մեծ շուքով հիմնադրվեց 2011-ի աշնանը, որին անդամակցում են 270-ից ավելի հայաստանյան եւ 70-ից ավելի ռուսաստանյան կազմակերպություններ եւ որը նախագահում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, վերջերս համալրվել է եւս մեկ՝ բավականին էական դիրք եւ նշանակություն ունեցող կազմակերպությամբ՝ ՌԴ երկաթուղայինների արհմիություն արհեստակցական միությամբ:

ԲՀԿ-ում ջանում են փրկե՞լ մանր բիզնեսը

Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Տիգրան Ուրիխանյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին լուրջ ծրագրով է ներկայանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին ի՞նչ հարցեր են քննարկվել շաբաթ օրը Երեւանի կոնյակի գործարանի հարեւանությամբ գտնվող կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված մասնագետներ:

«Հանցագործներին կուսակցական սկզբունքով չի կարելի բռնել»

ԲՀԿ Տիգրան ՈւրիխանյանԸնդդիմադիր ողջ դաշտը համախմբվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելու գաղափարի շուրջ: Տարբեր պատճառաբանություններով դեմ են իշխանական ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: ԲՀԿ-ում առանձին պատգամավորներ կողմ արտահայտվեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն հրապարակման ենթակա կուսակցական կարծիք դեռեւս չկա, չեն քննարկել: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը երաշխի՞ք է, որ ընտրությունները կլինեն թափանցիկ եւ արդար:

Պրեսկոտն ինքը պետք է մտահոգվի

Պրեսկոտ Տիգրան Ուրիխանյան«Եվրոպացի չինովնիկները, որոնց առաքելությունները տարբեր ժամանակներում տարբեր են լինում մեր երկրում, պետք է հստակ գիտակցեն, որ իրենց առջեւ դրված խնդիրների լուծման վարկանիշից կարող է կախված լինել իրենց իսկ անձի վարկանիշը»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, որ պարոն Պրեսկոտը պետք է մտահոգ լինի իր վարկանիշով եւ մանդատով, եթե նախօրոք պատրաստված կողմնակալ եւ կողմնապահ որոշումներ ունի:

ԲՀԿ-ն ինքնամաքրվո՞ւմ է

Գագիկ Ծառուկյան Տիգրան Ուրիխանյան«Եթե մեծ, մի քանի հարկանի օվկիանոսային նավը, որը շրջում է անծայրածիր ջրերի մեջ ու հավաքարարներից մեկի՝ տախտակամածը մաքրելու ժամանակ, ջրով դույլ շրջվի ու թրջի տախտակամածը, դա չի նշանակում, որ բազմաթիվ ժամանակակից հնարավորություններով այդ նավը ենթակա է խորտակման: Ոչ այդպես չէ»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ կբացատրեք այն, որ Արարատի փոխքաղաքապետ, ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիր Կարեն Խաչատրյանն օրերս լքել է հարազատ կուսակցությունը, արդյոք ԲՀԿ-ն խորտակվող նա՞վ է, ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը:

ԻՆՁ ՀԱՄԱՐ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Տիգրան ՈւրիխանյանԿարծես դեռ շարունակվում են ՀՀԿ-ԲՀԿ ներքին խմորումները, իսկ թե ինչով եւ ինչպես այն կավարտվի, դեռ հայտնի չէ: Այս առումով հետաքրքիր էր իմանալ նորաթուխ ԲՀԿ-ական ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ կարծիքը, ով այդ մասին ասաց.

Ներքին լարվածություն կա, այդուհանդերձ: Եթե ներքին լարվածություն լիներ, դա պետք է արտահայտվեր քաղաքական ուժերի դիրքորոշումների ձեւակերպումներով կամ պետք է արտահայտվեր փոխհարաբերությունների ձեւով` գործնականում, իսկ այդպիսի բան դեռ չի դիտարկվում: Ես, իհարկե, հասկանում եմ, թե խոսքը ինչի մասին է գնում, եւ իմ անձնական կարծիքով, կոալիցիան ինքը մի իրավական կարգավիճակ ստացած մարմին է, որը հստակ պայմանագրի, հուշագրի հիման վրա է ձեւակերպվել եւ ունի ավարտի սահմանված ժամկետ: Եվ այն հանգամանքները, որոնք որ կարող են դրդել խախտել այդ փաստաթուղթը, դա ինձ համար տեսանելի չեն այս պահին՚:

1 | 2

սպասեք...