Тигран Уриханян Член Политического совета Партии
s

ԲՀԿ-ն ինքնամաքրվո՞ւմ է

ԲՀԿ-ն ինքնամաքրվո՞ւմ է  «Եթե մեծ, մի քանի հարկանի օվկիանոսային նավը, որը շրջում է անծայրածիր ջրերի մեջ ու հավաքարարներից մեկի՝ տախտակամածը մաքրելու ժամանակ, ջրով դույլ շրջվի ու թրջի տախտակամածը, դա չի նշանակում, որ բազմաթիվ ժամանակակից հնարավորություններով այդ նավը ենթակա է խորտակման: Ոչ այդպես չէ»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ կբացատրեք այն, որ Արարատի փոխքաղաքապետ, ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիր Կարեն Խաչատրյանն օրերս լքել է հարազատ կուսակցությունը, արդյոք ԲՀԿ-ն խորտակվող նա՞վ է, ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը:

  Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ից շուտով այլ հեռացողներ էլ են լինելու: Ուրիխանյանն այս առիթով նկատեց. «Միգուցէ շատ ավելի լավ է, որ նախընտրական շրջանում «ջրի երես» դուրս կգան նրանք, ովքեր համոզմունքով են կապված եղել ԲՀԿ-ի հետ, կուսակցական թիմի ու նպատակների հետ եւ պարզ կդառնան նրանք, ովքեր որ այդ համոզմունքներից բխելով չէ, որ անդամագրվել են այս կազմակերպությանը, զբաղեցրել են այս կամ այն դիրքը: Սա, ավելի շուտ կբերի ինքնամաքրման գործընթացի, քան որեւէ վտանգ կբերի»:

  Մեր զրուցակիցը չբացառեց այս ամենի քաղաքական ենթատեքստը: Ասաց, որ չի բացառվում, որ փորձեն այս շրջանում ամենատարբեր ձեւերով շահագրգռել կամ մտահոգություն առաջացնող հարցադրումներ ի հայտ բերել ԲՀԿ-ական տարբեր գործիչների հանդեպ. «Սա էլ փորձություն է այդ մարդկանց համար: Շատ ավելի լավ, ինքնամաքրված, հստակեցված եւ կուռ կազմով կշարունակենք մեր ճանապարհը: Ես մտավախությունների առիթ չեմ տեսնում: Եթե կա կուսակցություն, այն որոշակի հարթակ է նաեւ կադրային ռեզերվի շարժերի համար էլ, ստատիկ վիճակ լինել չի կարող: Եզրակացություններ պետք է անել ըստ մտնող-դուրս եկողների հարաբերակցության»:

www.aravot.am 23.01.2012г.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...