Тигран Уриханян Член Политического совета Партии

Տիգրան Ուրիխանյան. «Ես Գագիկ Ծառուկյանի մարդն եմ»

Տիգրան Ուրիխանյան. «Ես Գագիկ Ծառուկյանի մարդն եմ»  «Իմ անձի շուրջ կատարյալ հիմարություններ տարածող բոլորի համար վերջին անգամ եմ հայտարարում` ես ‹‹ոչ ոքի մարդը ›› չեմ ու, առավելևս, չունեմ և չեմ կարող ունենալ որևէ կապվածություն այնպիսի մարդկանց հետ, ովքեր այլոց հետ իրենց հարաբերություններն ու գործակցությունը պայմանավորում են ոչ թե բարոյական հիմքերով, այլ սեփական շահադիտական նկատառումներով»,-Aravot.am-ին փոխանցեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով այսօր մամուլում իր հասցեին եղած այն հրապարակումներին, որ նախագահի փեսան` Միքայել Մինասյանը բոլոր կուսակցություններում իր մարդկանց է «ներդնում»: ԲՀԿ-ում, «ներդրվածներն», իբր Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանն են:

«Շատ լավ հասկանալով ոմանց ‹‹մրմռոցը›› և դրդապատճառները, որոնցից ելնելով փորձում են տարաձայնություն ու տրոհում առաջացնել ԲՀԿ-ի թիմում` ընդգծում եմ , ես առաջնորդվում եմ սեփական համոզմունքով, գործունեությունս պարզ է ու թափանցիկ, նպատակներս ու քայլերս` ազնիվ: Իսկ եթե ոմանց դուր է գալիս հենց ‹‹որևէ մեկի մարդը լինելու›› արտահայտությունը, ուրեմն լա՛վ իմացեք, ես Գագիկ Ծառուկյանի մարդն եմ, ես իմ թիմի մարդն եմ, իմ կուսակցության ու իմ պետության մարդն եմ: Եվ ամենավերջում` շատ մի՛ նյարդայնացեք, մեր զանգվածը ստվար է, շարքերը կուռ, իսկ թիմը` միասնական, և մեր աշխատանքի արդյունքում շահելու է ողջ երկիրը ու ժողովուրդը: Թող Աստված ների ձեզ ու պահպանի»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

www.aravot.am 22.03.2012г.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...