Тигран Уриханян Член Политического совета Партии

ԻՆՁ ՀԱՄԱՐ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Տիգրան Ուրիխանյան կուսակցություն  Կարծես դեռ շարունակվում են ՀՀԿ-ԲՀԿ ներքին խմորումները, իսկ թե ինչով եւ ինչպես այն կավարտվի, դեռ հայտնի չէ: Այս առումով հետաքրքիր էր իմանալ նորաթուխ ԲՀԿ-ական ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ կարծիքը, ով այդ մասին ասաց.

  Ներքին լարվածություն կա, այդուհանդերձ: Եթե ներքին լարվածություն լիներ, դա պետք է արտահայտվեր քաղաքական ուժերի դիրքորոշումների ձեւակերպումներով կամ պետք է արտահայտվեր փոխհարաբերությունների ձեւով` գործնականում, իսկ այդպիսի բան դեռ չի դիտարկվում: Ես, իհարկե, հասկանում եմ, թե խոսքը ինչի մասին է գնում, եւ իմ անձնական կարծիքով, կոալիցիան ինքը մի իրավական կարգավիճակ ստացած մարմին է, որը հստակ պայմանագրի, հուշագրի հիման վրա է ձեւակերպվել եւ ունի ավարտի սահմանված ժամկետ: Եվ այն հանգամանքները, որոնք որ կարող են դրդել խախտել այդ փաստաթուղթը, դա ինձ համար տեսանելի չեն այս պահին՚:

  Այնուամենայնիվ, քանի որ հիմա դեռ այս խմորումները շարունակվում են, ինչ եք կարծում, կմնա ԲՀԿ-ն կոալիցիայի հուշագրին հավատարիմ, թե դուրս կգա հարցին ի պատասխան` պարոն Ուրիխանյանն ասաց. ՙԻմ անձնական կարծիքով` ես արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում եւ անդամակցում եմ այս կազմակերպությանը, եւ մինչ այդ էլ, որքան տեսել ու նկատել եմ, մշտապես պահել ու պահպանել են բոլոր իրենց կողմից վերցված պարտավորությունները, մասնավորապես` փաստաթղթերի մեջ ձեւակերպվող ու կնքվող, ու չեմ կարծում, որ մեր կողմից լինի բացառություն այդ առումով՚:

  Ինչպես նշեցիք, շուրջ երկու տարի է, ինչ անդամակցում եք ԲՀԿ-ին եւ որի համար լուծարել եք ձեր կուսակցությունը, որքանով է Ձեզ համար արդարացված այս քայլը հարցին` Տ. Ուրիխանյանը պատասխանեց. ՙՄինչեւ միավորումը իմ խնդիրն էր, որպեսզի մեր թիմը նախ առաջինը կարողանար ինքնադրսեւորվելու հնարավորություն ունենալ այդ նոր ֆորմատի կամ կազմի մեջ, եւ երկրորդը, որպեսզի հիմնական համոզմունքների մեջ որեւէ փոփոխություն չլինի, դա է` ներքաղաքական, տնտեսական կառավարման ու պետական կարգերի հանդեպ, եւ վերջապես` արտաքին քաղաքականության առումով որեւէ բան չի փոխվել, որի համար ուրախ ենք, պահպանված է ու շարունակվում է: Մենք կարծում ենք, որ սա այն թիմն է, որը մնացել է իր համոզմունքներին, եւ այդ առումով իմ քայլը արդարացված եմ համարում՚:

www.aravot.am 21.02.2012г.


Tigran Urikhanyan Forum

սպասեք...