Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Հեղինակային հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի հեղինակային հոդվածներ Կոալիցիա
Նավթ - 2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Առողջապահական համակարգի խնդիրները
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2015 թվականի ավարտին
Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար
Ոչիշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Колесо истории
Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը
Донецкая республика - недостающее звено Евразийского Союза
Այսպես երկար շարունակվել չի կարող...
Евразийский союз – назад в будущее
Եվրասիական ինտեգրացիա. պրագմատիզմ և իրողություններ
Плацдарм преткновения
Откуда начнется 3-ая Мировая война?
Ընդդիմափոխություն
Ապօրինություններ
Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:
Հեղափոխություն Հայաստանում կլինի
Առայժմ գերակա է տգիտությունը
Необходимо формирование качественно нового формата взаимоотношений между Арменией и Россией.

Առայժմ գերակա է տգիտությունը 2009թ.

Ինչու որոշեցի չառաջադրվել

  Խորապես համոզված եմ, որ զարգացած երկրների առաջընթացի ու հաջողության հիմնական գրավականը դրանց հասարակություններում պատասխանատվության զգացումի առկայությունն է, եւ հենց դրա գիտակցման աստիճանից է կախված, թե որքանով ավելի է կազմակերպված ու արդյունավետ յուրաքանչյուր ոլորտի գործունեությունն ու պետական կառավարումը: Կարծում եմ, դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ որեւէ զարգացած հասարակություն թույլ չի տալիս ամեն «նստող-ելնողին», միջին վիճակագրական քաղաքացուց ոչնչով չտարբերվող եւ, նույնիսկ, շատ բաներում զիջող ինչ-որ մեկին բարձրաձայն արտահայտել, ասենք, օրենսդիր դառնալու իր հավակնությունների մասին:

  Ժամանակը չէ՞, որ մեր երկրում էլ գոռգոռալով տգիտություններ ասող կամ գոյություն չունեցող աֆորիզմներ մեջբերող մարդիկ, քրեական գործով անցնող կամ հետախուզումից մի կերպ պրծած քաղաքացիները եւ պարզապես մութ անցյալով ու վարկաբեկված նախկին գործիչները մի փոքր մտածեն՝ քայլ անելուց առաջ: Մտածեն, որ երկու ամսից 2010 թվականն է արդեն, որ մեր երկիրը, կարծես թե, անցումային շրջանն անցել է, որ հարկավոր է ընթանալ զարգացման ճանապարհով, որ աշխարհը մեզ է նայում, որ ազգովի կանգնած ենք լուրջ իրադարձությունների նախաշեմին ու «յոլա գնալով» գործն առաջ տանել այլեւս չի հաջողվելու: Պահը չէ՞, արդյոք, հասկանալու, որ միայն որակյալ կադրերով ու բարձր աստիճանի պատասխանատվությամբ կարելի է երկիրը ոտքի հանել ու դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեզ սպասում են տարածաշրջանում ու աշխարհում:

  Երեւանի Կենտրոնի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած առաջադրումները խոսում են այն մասին, որ ո՛չ, պահը դեռ հասունացած չէ: Ու թեեւ ամենուրեք խոսվում է նոր մոտեցումների ու նոր ձեւաչափերի, փոփոխությունների ու բարեփոխումների մասին, բայց մի բան մշտապես մնում է նույնը՝ մարդկային ռեսուրսը, կադրերը, պատասխանատուները: Հենց այն պատասխանատուները, որոնց այդ իսկ պատասխանատվության զգացումի աստիճանից է կախված ցանկացած ոլորտի զարգացում: Մնում են նույնը տարատեսակ պետական պաշտոնների նշանակվող մարդիկ, մնում են նույնը ընտրվողները, «նույնն» են նույնիսկ այն երիտասարդները, ովքեր հայտնվում են կառավարման համակարգում եւ ձեւացնում, թե կադրային քաղաքականությունը փոփոխվում է: Միեւնույն է, ոչինչ չի փոխվում հավակնությունների, կարողությունների, աշխատանքի հանդեպ մոտեցումների մեջ, մանավանդ՝ պատասխանատվության զգացումի մեջ: Դեռեւս գերակա են տգիտությունը, անփորձությունը, անքաղաքավարությունն ու կլանային պատկանելությունը եւ, իհարկե, փողը:

  Որեւէ անգամ չեմ հայտարարել, թե առաջադրվելու եմ որպես պատգամավորի թեկնածու 10-րդ ընտրատարածքում՝ մշտապես խոսելով միայն հավանականության մասին: Ամենայն լրջությամբ մտածելով հավակնություններիս արդարացիության, առաջադրմանս նպատակահարմարության, ընտրողների ու թիմակիցներիս առջեւ պատասխանատվության մասին՝ առաջադրումներին նախորդող շրջանում հանդիպեցի տհաճ երեւույթների, որոնք կապված էին թեկնածությանս հասարակական ընկալման հետ: Անընդհատ մամուլում եւ այլ խոսակցությունների տեսքով շրջանառվում են տհաճ թեմաներ՝ Տիգրան Ուրիխանյանը պայքարում է իշխանական «դաբրոյի» համար կամ իշխանությունների կողմից է դրված ինչ-ինչ խնդիրներ այդ ընտրատարածքում լուծելու համար, կամ ինչ-որ մարդկանց այդ միջոցով ինչ-որ ասելիքներ ունի եւ այլն: Եվ, չնայած բազմաթիվ հերքումներին, մամուլը շրջանառեց Տ. Ուրիխանյանի, որպես պատգամավորության թեկնածուի՝ որեւէ կարողություն ու ընդունակություն, մյուսների հետ համեմատության մեջ չդրեց որեւէ այլ տեսանկյունից, բացի իշխանական կամ չգիտեմ այլ ինչ անտրամաբանական երեւույթների հետ կապված հարցերի դիտակետից:

  Բազմիցս հայտարարել ու նորից պաշտոնապես հայտարարում եմ՝ որեւէ կապ չեմ ունեցել, չունեմ եւ չեմ էլ ունենալու իշխանությունների հետ: Ովքեր իշխանության հետ ունեցել են կապեր, այսօր այդ իշխանության մեջ են կամ մերձ են: Երբեք չեմ սպասել ու չեմ սպասելու որեւէ «դաբրոների» եւ պետական կառավարման թե օրենսդիր եւ թե գործադիր օղակներում երբեւէ իմ հայտնվելու տարբերակը միակն է՝ համապատասխանությունը տվյալ պարտականությունները կատարելու համար: Պատգամավորի մանդատը, մասնավորապես, չի կարող ինձ համար նշանակել որեւէ այլ բան՝ աշխատանքից բացի: Իսկ հայտնվել խորհրդարանում կեղտոտ, արհեստական ու անիմաստ մրցակցության արդյունքում՝ բացարձակապես չեմ ցանկանում, նույնիսկ եթե դա հաջողվի:

  Գնահատելով պոտենցիալ ընտրողներիս, աջակիցներիս ու թիմակիցներիս հզոր կարողությունները 10-րդ ընտրատարածքում, որոշեցի, այնուամենայնիվ, այս պահին զերծ մնալ առաջադրումից՝ այնքան ժամանակ, մինչեւ այն չընկալվի որպես օրինաչափ ու արդարացված քայլ, մինչեւ առաջադրմանս հետ չկապվի ընդունակությունների, գիտելիքների ու կարողությունների գործածման թեման, այլ ոչ թե՝ «դաբրոների» կամ այլ անիմաստությունների: Ճիշտ այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի օրեսդիր դառնալու իմ հավակնությունը պարզապես ողջունելի ու պահանջված լինի գոնե հրապարակային քննարկումների մակարդակով: Առայժմ հարկ է խոստովանել՝ ավաղ, այդպես չէ: Հուսով եմ, որ մինչեւ խոհրդարանական ընտրություններ մնացած երկու տարին բավարար կլինի այդ իրավիճակը փոխելու համար:

  Իսկ այս ընտրություններում ես պաշտպանելու եմ դերասան Վլ. Կոստանյանի թեկնածությունը՝ որպես վառ այլընտրանք մնացած ձեզ հայտնի թեկնածուներին:

Տիգրան Ուրիխանյան


սպասեք...