Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան Քաղաքական Խորհրդի անդամ

Հեղինակային հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի հեղինակային հոդվածներ Նավթ - 2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Առողջապահական համակարգի խնդիրները
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
2015 թվականի ավարտին
Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար
Ոչիշխանական ուժերի ոտքի կանգնելու պահը
«Ալյանս»-ի ստեղծման պատճառն ու նպատակը
Колесо истории
Ինչի՞ն է սպասում հայկական սփյուռքը
Донецкая республика - недостающее звено Евразийского Союза
Այսպես երկար շարունակվել չի կարող...
Евразийский союз – назад в будущее
Եվրասիական ինտեգրացիա. պրագմատիզմ և իրողություններ
Плацдарм преткновения
Откуда начнется 3-ая Мировая война?
Ընդդիմափոխություն
Ապօրինություններ
Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:
Հեղափոխություն Հայաստանում կլինի
Առայժմ գերակա է տգիտությունը
Необходимо формирование качественно нового формата взаимоотношений между Арменией и Россией.

2015 թվականի ավարտին

  2015 թվականն ավարտվում է: Այն չափազանց հագեցած էր այնպիսի իրադարձություններով, որոնց հետքը մեր հանրության գիտակցության մեջ դեռ երկար կմնա: Ամփոփելով անցնող տարին` փորձում եմ պատասխանել հարցի` արդյո՞ք արվել է ամենն, ինչ անհրաժեշտ էր: Անշուշտ ոչ: Կամ արվե՞լ է գոնե այն ամենն, ինչ հնարավոր էր անել: Միգուցե դա էլ ոչ լիարժեք: Սակայն վստահ եմ մեկ բանում` արվել է բացարձակապես այն ամենը, ինչը պահանջել են ազնվությունն ու սկզբունքայնությունը: Անփոփոխ համոզմունքը եղել է կանոն, իսկ անշեղուն քաղաքական կուրսը`հիմնական գործելակերպ:

  Սեփական համոզմունքի և ուրույն քաղաքական կուրսի պահպանումը տարան դժվար ճանապարհով, որի ողջ ընթացքը հագեցած է կոնֆլիկտներով: Երբ դեմ ես դուրս գալիս հանցագործության ու հանցագործների, երբ հակադարձում ես անարդարությանն ու անարդարներին և երբ գործում ես անտաղանդ ու ապաշնորհ կառավարիչների համակարգի կանոններին չենթարկվելով, մնում է որոշում կայացնել երկու իրավիճակների միջև` կամ համակերպվել խաղի գործող կանոններին, կամ պատասխանատվություն վերցնել խաղի կանոնները փոխելու:

  Անցնող տարվա իրադարձություններն ու հանգամանքների դասավորությունը ստիպեցին ընտրություն կատարել, և որոշումն այլևս կայացված է: Ես երբեք ռադիկալ չեմ եղել ու չեմ էլ լինելու: երբեք չեմ հայհոյել ու չեմ էլ հայհոյելու: Բայց երբեք չեմ հանդուրժել լկտիությունն ու ապաշնորհությունը: Երբեք չեմ գնացել և թիմս չեմ տարել չարդարացված ռիսկի, բայց և երբեք չեմ համակերպվել անընդունելի իրավիճակների հետ ու պայքարել եմ դրանց փոփոխության համար: Գտնում եմ, որ անհրաժեշտ է այդ գործելակերպը զանգվածայնացնել: Հաջորդ տարին նախընտրական է, մեզանից պահանջվելու է լրջագույն նախապատրաստական աշխատանք: Ես ավելի քան վստահ եմ, որ եկող ընտրություններով երկրում կարելի է իրավիճակ փոխել և նույնիսկ իշխանություն: Ինչպե՞ս: Փորձը ցույց է տալիս, որ եթե ընտրական տեղամասում գոնե մեկ-երկու վստահելի մարդ համացանցին օնլայն միացած տեսախցիկով հետևում են ընթացքին, իսկ նրանց թիկունքը ապահովում են գաղափարակից ընկերները, ապա հաշվարկի վերջում ստացվում է ամփոփ արձանագրությունը, իսկ դրանից հետո ոչ ոք ոչինչ անել չի կարող: Սակայն ձայն պահելը լավ է, եթե այդ ձայները առկա են, իսկ գերակշռող թվով քաղաքացիների վստահության քվե ստանալու համար պետք է ապահովել ու հանրությանը ներկայացնել մաքուր կենսագրությամբ, կիրթ, պատրաստված, հմտություններ ունեցող, ազնիվ ու հանրային շահը կարևորող, քաղաքավարի ու ամենակարևորը սիրտ ու հոգի ունեցող այլընտրանքային թիմ: Այլընտրանքային կառավարություն, կաբինետ և ֆունկցիոնալ պատասխանատուների ու մասնագետների անհրաժեշտ թիվ ու որակ: Դրան գումարած անփոփոխ քաղաքական կուրս, որը պարտադիր պետք է համաձայնեցվի հանրության առաջադեմ շերտերի պահանջների հետ: Սա կարևորագույն պայման է: Եվ վերջապես նպատակ` այն է իրավիճակ փոխել երկրում, վերջ տալ անարդյունավետ կառավարմանը, փոխել իշխանությունը, անցնել արտակարգ տնտեսման ռեժիմի, ապահովել նյութական բարիքների արդար վերաբաշխում, ազատել աշխատանքից օրինազանց ու ապաշնորհ պաշտոնատար անձանց, սահմանել խիստ հսկողություն ու պատիժ ապօրինությունների պարագայում, ապահովել օրենքի և իրավունքի բացարձակ կատարյալ գերակայություն, որպես հետևանք ներգրավել անհրաժեշտ մեծածավալ ներդրումներ բացառապես երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար, ոտքի հանել տնտեսությունը, իրագործել ամբողջական սոցիալական ապահովություն:

  Միմիայն բոլոր թվարկած հանգամանքների համադրման դեպքում, ընդ որում, առանց բացառության, կարող է արթնանալ Հայաստանի քաղաքացու, կարծես թե անդառնալիորեն կորած հավատը: Ահա այս ամենի ընկալումը ոտքի կհանի հայաստանցիներին: Մարդիկ դուրս կգան մեկ անգամ, ընդամենը մեկ անգամ և ընդմիշտ կփոխեն ամեն ինչ: Բայց դուրս կգան ոչ թե փողոց լսելու ականջին սովոր հին ճառ, այլ ասելու սեփակիան խոսքը, կգնան ոչ թե հրապարակ հետո այնտեղից անհույս տուն դառնալու համար, այլ կմտնեն տեղամաս: Կմտնեն տեղամաս ու անկախ տված խոստումից, անկախ եղած ճնշումից կամ ազդեցությունից, անկախ նույնիսկ վերցված գումարից կկատարեն բացառապես իրենց սեփական որոշումը քվեարկության ձևով: Մենք պետք է ապահովենք համազգային մոբիլիզացիա մասսայական կեղծիքի դեմ մեկ օր, մեկ անգամ, մեկ ծրագրի համար բայց միմիայն ընտրատեղամասերում: Սա է լինելու հաղթանակի ճանապարհն ու ձևը, իսկ եկող ողջ տարվա ընթացքում դուք պիտի հետևեք ձեզ համար նախընտրելի գործչներին ու նրանց թիմերին: Իմացե´ք, այս ուղերձից հետո պատասխանատու լրատվամիջոցները էլ ավելի են սահմանափակելու առանց այն էլ հեռուստաբլոկադայի ենթարկված իմ գործունեությունը: Ինչո՞ւ, որովհետև ես չեմ ասում իբր սուր հայհոյող, քանդող-փշրող խոսքեր, և չեմ առաջարկում տաս կամ հարյուր, կամ թեկուզ հազար հոգանոց անիմաստ ու հետևաբար անշառ ու իրենց համար անվտանգ հավաքներ: Ես առաջարկում եմ օրինական, բայց հարց լուծող, անաղմուկ ու անարյուն, բայց իրավիճակ փոխող, խաղաղ, բայց իրենց համար վտանգավոր, ծրագրավորված ու արդյունավետ ճանապարհ:

  Օգտվեք համացանցի արտասահմանյան ու միջազգային տիրույթներից, որտեղ առանց սահմանափակումների կտեղադրվեն բոլոր նյութերը: Անշուշտ համացանցում էլ այսուհետ շատանալու է վիրավորանքը սուտն ու վայրահաչոը իմ և թիմակիցներիս նկատմամբ: Բայց բոլորդ լավ գիտեք, որ դա արվում է հենց հակառակորդի հմուտ ձեռքով այդ տիրույթից մեզ վռնդելու համար: Հարկավոր է չանդրադառնալ և ի տարբերություն հենց նրանց գիտակցել, որ յուրաքանչյուր, այդ թվում անարդարաբար ու պատվիրված կերպով մեր գործին դեմ արտահայտվողն էլ մեր երկրի քաղաքացի է, ում կյանքի որակի բարելավման համար ևս պիտք է պայքարել: Այս գիտակցումն է տարբերակում երկրի ու ժողորդի առջև պատասխանատվության տակ մտնելու պատրաստ մարդկանց անպատրաստներից:

  Այս տարին ավարտում եմ շնորհակալության մեծ զգացումով բոլար թիմակիցներիս ու կողմնակիցներիս նկատմամբ: Իմացեք, որ ձեր առկայությունը միակ, կրկնում եմ միակ, ոգևորող, դրական ու հուսադրող հանգամանքն է կամավոր ընտրածս ճանապարհին ու գործունեության ոլորտում: Հատուկ ներողություն եմ ուզում խնդրել տարբեր հարցերով ինձ դիմած հազարավոր այն քաղաքացիներից, ում դեռ չեմ կարողացել օգնել իրենց խնդիրների լուծմամբ, բայց շարունակելու եմ ձգտել, պահանջել, պարտադրել ու պայքարել: Այս տարվա վերջին օրերին բոլոր հայրենակիցներիս մաղթում եմ հնարավորինս լավ ու բարձր տրամադրություն և տոնական մթնոլորտ: Ցանկանում եմ, որ գալիք տարի որևէ մեկը չզոհվի մեր սահմաններին, որ խաղաղություն լինի որ կարիքից ու պրոբլեմից ընկճված մարդիկ չլինեն երկրում: Մաղթում եմ բոլոր խնդիրների լուծում, եղեք առողջ ու երջանիկ, ու թող որ միշտ շրջապատված լինեք ձեր կողմից սիրված ու ձեզ սիրող մարդկանցով:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ,
ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյան 2015թ.


սպասեք...